«Մեր գյուղում հին Հայաստանն է». արշալույսցիները դժգոհել են Նիկոլ Փաշինյանին գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարից |tert.am|
06:19 - 04 ապրիլի, 2019

«Մեր գյուղում հին Հայաստանն է». արշալույսցիները դժգոհել են Նիկոլ Փաշինյանին գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարից |tert.am|

tert.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչների հետ: Վարչապետը եղել է «Բաղրամյան» զորավարժարան մեկնելու ճանապարհին, երբ արշալույսցիները հավաքվել են ավտոճանապարհի մոտ ու սպասել նրան:

Գյուղի բնակիչները դժգոհել են, որ գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի պաշտոնավարումից հետո ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տեղակալ Կարեն Սիմոնյանը: «Արշալույս գյուղը ծանոթ է ՀՀ ցանկացած քաղաքացու: Այս գյուղից է սկսել հեղափոխությունը, գյուղացիք այստեղից են շարժվել: Օպերների հետ հեղափոխության ժամանակ ստեղից...»,- դիմելով վարչապետին ասել է բնակիչներից մեկը:

Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, որ չի կարող մարդկանց վերաբերվել ըստ նրա՝ հեղափոխությունը լավ է գնահատում, թե վատ: «Ինչ էլ լինի, վերջում էլի ընտրություն ա լինելու, ընտրություններն էլ դուք եք անելու: Ձեր տված ձայնին ոչ մեկը մատով չի կպչելու»,- նշել է Փաշինյանը:

«Երեկ ասում էր՝ էս գյուղում հեղափոխություն չի լինելու: Մեր գյուղում հին Հայաստանն ա: Ես իմ մեջ ներդրում եմ տվել, եթե ինքը պետք է աշխատի որպես գյուղապետ, ես Հայաստանում չեմ ապրելու»,- նշել է բնակիչը:

Ն. Փաշինյանն ասել է, որ ընտրությունները չի կեղծելու, եթե նա ընտրվի, «գյուղացիներն են իրեն ընտրելու», ինքը չի միջամտելու: «Օրենքը թույլ չի տալիս անել այն, ինչ դուք ուզում եք: Իմացա՝ փետեր-մետեր եք վերցրել, մի արեք նման բաներ: Պաշտոնավարումը կասեցված է, քրեական գործը հարուցված է, ուզում եք՝ մե՞նք էլ «բերսպրեդել» անենք: Կոշտ կարձագանքեմ, եթե բռնություն եղավ»,- նախազգուշացրել է ՀՀ վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել