ԵՄ-ն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին. Սվիտալսկի |armenpress.am|
10:09 - 04 ապրիլի, 2019

ԵՄ-ն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին. Սվիտալսկի |armenpress.am|

Արմենպրես։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Եվրոպական Միությունն ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով միջնորդական առաքելությունն իրականացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և նրանք ամբողջությամբ առաջնորդում են այս գործընթացը: Ինչ վերաբերում է Եվրոպական միությանը, ապա մենք ամբողջությամբ աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»,-ասաց Սվիտալսկին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդական միակ ձևաչափն է: Համանախագահներն են Ռուսաստանը ներկայացնող Իգոր Պոպովը, Ֆրանսիան ներկայացնող Ստեֆան Վիսկոնտին և ԱՄՆ-ը ներկայացնող Էնդրյու Շոֆերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել