Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մեկ ձայնի տարբերությամբ հավանություն տվեց օրինագծին, ըստ որի՝ երկրի վարչապետ Թերեզա Մեյը պետք է բանակցի ԵՄ-ի հետ Brexit-ի վերջնաժամկետը երկարացնելու շուրջ։ Այն Մեծ Բրիտանիային հնարավորություն կտա խուսափել առանց համաձայնագրի ԵՄ կազմից դուրս գալուց։
Օրենքը դեռ պետք է քննարկվի ու հաստատվի Լորդերի պալատի կողմից, սակայն Բրյուսելն է որոշելու՝ արդյոք կընդունի այդ տարբերակը։
comment.count (0)