Չինաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում երկխոսությամբ կարգավորել տարաձայնությունները |azatutyun.am|
13:55 - 24 մայիսի, 2021

Չինաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում երկխոսությամբ կարգավորել տարաձայնությունները |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանի ԱԳՆ մամուլի վարչության փոխտնօրեն Չժաո Լիցզյանն այսօր Պեկինում հրավիրած ճեպազրույցում ի շարս այլ հարցերի անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական լարվածությանը, որը հատկապես սրվել է այն բանից հետո, երբ հարյուրավոր ադրբեջանցի զինծառայողներ հատել են Հայաստանի սահմանը:

«Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը Չինաստանի բարեկամներն են և գործընկերները: Մենք ամենայն անկեղծությամբ հույս ենք հայտնում, որ կողմերը կկարողանան տարաձայնությունները կարգավորել երկխոսության և խորհրդակցությունների ճանապարհով և միասին կգործեն հանուն տարածաշրջանի խաղաղության և կայունության»,- ասել է Լիցզյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել