ԵՄ-ում Բելառուսի մշտական ներկայացուցիչը Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո կանչվել է ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայություն |tert.am|
18:01 - 24 մայիսի, 2021

ԵՄ-ում Բելառուսի մշտական ներկայացուցիչը Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո կանչվել է ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայություն |tert.am|

tert.am: Եվրոպական Միությունը Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո կանչել է Բելառուսի մշտական ներկայացուցչին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սաննինոն կանչել է Բելառուսի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Միխնևիչին՝ խստորեն դատապարտելու Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպը։

«Մշտական ներկայացուցիչ Միխնևիչը տեղեկացվել է ԵՄ ինստիտուտների և անդամ պետությունների կողմից ընդունված ակտի մասին, որը խստիվ դատապարտում է  միջադեպը, որով Բելառուսի իշխանությունները վտանգի տակ են դրել ուղևորներին և անձնակազմին»,-ասված է հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել