tert.am: Միանգամայան արդարացի սպասումներ կան, որ ՀԱՊԿ անդամ երկրները և ՀԱՊԿ-ը՝ որպես կազմակերպություն, պետք է ավելի հստակ արտահայտվի այս խնդրի շուրջ։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը՝ անդրադառնալով սահմանային իրադրությանն ու այդ հարցով ՀԱՊԿ-ից սպասումներին։
«Հասկանում ենք, որ մեծ աշխատանք է կատարվում, որի մեծ մասը չի երևում, բայց կարծում եմ՝ սա այն դեպքն է, երբ նաև ճիշտ կլիներ, որ մեր դաշնակիցները հստակ արտահատվեին, որ ՀՀ հանդեպ կատարվող գործողությունները, որ կասկածի տակ են դնում ՀՀ տարածքային ամբողջականությունը, անընդունելի են և հետևանքներ են ունենալու»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրավիճակը չի վերաբերում միայն ՀՀ-ին։
«Մենք գործ ունենք ՀԱՊԿ-ի հեղինակության հետ, և միայն ՀՀ խնդիրը չէ, այլև ՀԱՊԿ-ի՝ որպես անվտանգային համակարգ։ Կարծում եմ՝ սա այն դեպքն է, որ միայն չերևացող աշխատանքը չի կարող արդյունավետ լինել, և անհրաժեշտ են նաև հստակ հայտարարություններ, որոնք կարտահայտեն ՀԱՊԿ դիրքորոշումն այս իրավիճակի շուրջ»,-հայտարարեց պատգամավորը։
comment.count (0)