ermenihaber.am։ Թուրքիայի քրդաբնակ Մուշ նահանգում 15 օրով արգելվել է կազմակերպել հանրահավաքներ, ցույցեր, երթեր, ինչպես նաև կազմակերպել մամուլի ասուլիսներ։
Ըստ նահանգապետարանի՝ նման որոշում է կայացվել անվտանգության նկատառումներից ելնելով և «սադրիչ» գործողություններից խուսափելու համար։ Այս մասին հաղորդում է Sendika.com.tr-ը։
Նշենք, որ Մուշ նահանգում Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-ԱԶԿ) մարտի 31-ին տեղի կայացած ՏԻՄ ընտրություններում պարտություն էր կրել՝ զիջելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP)։
Մուշի քաղաքապետի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրած քրդամետ կուսակցության անդամ Սըրը Սաքըքը հայտնել է, որ իրենք բողոքարկելու են ընտրության արդյունքները։
comment.count (0)