Ես հույս ունեմ, որ նոր Հայաստանում Ոստիկանությունը նոր բովանդակություն, կերպար կստանա. Նիկոլ Փաշինյան
08:16 - 16 ապրիլի, 2019

Ես հույս ունեմ, որ նոր Հայաստանում Ոստիկանությունը նոր բովանդակություն, կերպար կստանա. Նիկոլ Փաշինյան

tert.am: Ուղիղ 1 տարի առաջ մենք միասին էինք, սակայն՝ փշալարերի տարբեր կողմերում: Ոստիկանության 101-ամյակի հանդիսավոր նիստի իր ելույթն այսպես սկսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով ՀՀ ոստիկանության աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի առիթով:

«Ես այդ օրը նշանային եմ համարում ՀՀ ոստիկանության և ՀՀ քաղաքացիների հարաբերությունների միջև: Այդ օրվանից մեր հետևությունն այն էր, որ այդ բուն գործընթացը, երբ տեղի ունեցավ հակասության արտահայտիչ ակցիա, այդ ամենի մեջ չկար ոչ մի հատիկ ատելություն: Հենց այս առումով եմ նշանային համարում այդ օրը և կարծում եմ, որ դա սկիզբն է մի նոր բովանդակության ՀՀ ոստիկանության և քաղաքացիների հարաբերությունների միջև այն առումով, որ ՀՀ Ոստիկանության գործողությունները ատելություն չպետք է արտահայտեն և առաջացնեն:

Ես հույս ունեմ, որ այս հանգրվանում՝ նոր Հայաստանում, Ոստիկանությունը նոր բովանդակություն, կերպար կստանա, նոր անելիքի մեջ կդրսևորվի, և դա չի լինի որևէ քաղաքական ուժի, որևէ անձի ծառայելը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել