ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները բարելավելու ցանկության մասին |armenpress.am|
20:55 - 31 մայիսի, 2021

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները բարելավելու ցանկության մասին |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ն ցանկանում է բարելավել հարաբերությունները դաշինքի անդամ երկրների հարևան Ռուսաստանի Դաշնության հետ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին մամուլի ասուլիսին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները մեր հարևան Ռուսաստանի հետ: Եվ նույնիսկ եթե չկարողանանք բարելավել դրանք, ապա պետք է վարենք երկխոսություն, որն էլ ավելի կարևոր է, երբ հարաբերությունների բարդ են»,-ասել է նա:

Ստոլտենբերգն ընդգծել է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունն անհրաժեշտ է՝ թափանցիկությունն ապահովելու և վտանգավոր միջադեպերը կանխելու համար:

 Ակնկալվում է, որ հունիսի 14-ի գագաթնաժողովում դաշինքը կհաստատի «ՆԱՏՕ -2030» նոր հայեցակարգը, որը, մասնավորապես, կսահմանի Ռուսաստանի հետ հարաբերությունների մոտեցումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել