Հանրապետության հրապարակում երեխաների համար միջոցառումը կազմակերպել է մասնավոր ընկերություն, քաղաքապետարանը համերգ է նախատեսել Ազատության հրապարակում. Կարապետյան
13:13 - 01 հունիսի, 2021

Հանրապետության հրապարակում երեխաների համար միջոցառումը կազմակերպել է մասնավոր ընկերություն, քաղաքապետարանը համերգ է նախատեսել Ազատության հրապարակում. Կարապետյան

Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացրեց, որ այսօր Հանրապետության հրապարակում երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառում է կազմակերպել մասնավոր ընկերություն, քաղաքապետարանը իրազեկվել է այդ միջոցառման մասին։

Նա հավելեց, որ համերգ է նախատեսվում նաև Ազատության հրապարակում:

«Երևանի քաղաքապետարանը մեկ միջոցառում է նախատեսել ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ,- նշեց խոսնակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել