Հրապարակվել են արտահերթ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները
14:09 - 02 հունիսի, 2021

Հրապարակվել են արտահերթ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները

2021 թվականի մայիսի 31-ից հրապարակվել են ՀՀ Ազգային ժողովի 2021 թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները: Այս մասին հայտնեցին Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Ցուցակները փակցված են ընտրական  տեղամասերում: 

Դրանք տեղադրվել են նաև ԿԸՀ www.elections.am պաշտոնական կայքում՝ որոնման հնարավորությամբ:

Ցուցակները հրապարակված են  ՀՀ ոստիկանության www.police.am  կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ:

«Կոչ ենք անում բոլոր ընտրողներին ծանոթանալ ընտրողների ցուցակներին, ստուգել իրենց տվյալներն ընտրողների ցուցակներում, նախապես տեղեկանալ իրենց ընտրական տեղամասի համարին և տեղամասի գտնվելու վայրին:

Ընտրողների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ հայտնաբերելիս (այդ թվում՝ դիմողի անձին չվերաբերող) մինչև 2021 թ. հունիսի 10-ը դրանք վերացնելու համար դիմել լիազոր մարմնին՝ տարածքային անձնագրային ծառայություն կամ անձնագրային և վիզաների վարչություն»,- ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել