Ազատ Հայրենիք դաշինքը քարոզարշավը մեկնարկել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից |armtimes.com|
16:38 - 07 հունիսի, 2021

Ազատ Հայրենիք դաշինքը քարոզարշավը մեկնարկել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից |armtimes.com|

armtimes.com: «Ազատ Հայրենիք» դաշինքն այսօր նախընտրական քարոզարշավը սկսել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից:

«Հայ կառուցողական և պահպանողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը, որը դաշինքում երկրորդ համարն է, մեզ հետ զրույցում պարզապանեց, որ քարոզարշավը հուշահամալիրից սկսելու խորհուրդը հետևյալն է. «Ծիծեռնակաբերդը մեր ժողովրդի գլխավոր խորհրդանիշներից է, որը ոչ միայն հավերժացնում է մեկուկես միլիոն մահացած հայերի՝ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, այլ դեպի ապագա մեր հավատքի և վստահության հենարանն է, և մենք որոշեցինք այս խորհրդանիշով սկսել մեր քարոզարշավը»:

Այնուհետեւ դաշինքի անդամներն ուղեւորվել են Արմավիրի մարզ, որտեղ, Ղուկասյանի փոխանցմամբ կայցելեն Էջմիածին և կխոնարհվեն վեհափառների շիրիմների  առջև, այնուհետև կայցելեն Սարդարապատի հուշահամալիր. «Այնտեղ կհարգենք  բոլոր հայ ազատամարտիկների հիշատակը, ովքեր  պայքարել են մեր երկրի անկախության և ազատության համար»,- ասաց Ղուկասյանը:

«Ազատ Հայրենիք» դաշինքը այսօր կայցելի նաև  Արմավիրի մարզի Մեծամոր քաղաք, իսկ օրվա քարոզարշավի ավարտը կտրվի Երևանում: Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող Զորավար Անդրանիկի հուշարձանի առջև ժամը 20:00-ին դաշինքի անդամները հանդես կգան մամուլի ասուլիսով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել