Նորայր Նորիկյան

Սեպտեմբերի 15-ին Նիկոլ Փաշինյանը պետք է խոսեր իր իշխանության չարածների մասին, ոչ թե հաթաթա տար․ Նորիկյան
 |news.am|

Սեպտեմբերի 15-ին Նիկոլ Փաշինյանը պետք է խոսեր իր իշխանության չարածների մասին, ոչ թե հաթաթա տար․ Նորիկյան |news.am|

news.am: Ընտրողների պասիվությունը յուրօրինակ դեմարշ է գործող իշխանությունների գործունեության նկատմամբ, քանի որ ամբողջ քարոզարշավի ընթացքում քաղաքացիների ճնշող մեծամասնության հիմնական միտքը հետևյալն էր՝ մի անգամ էլ վստահեցինք, ի՞նչ եղավ։ Ցավով եմ սա արձանագրում, քանի որ երբեք չէի ցանկանա ՀՀ քաղաքացուն այսպես հուսալքված ու հուսահատված տեսնել։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը։ Անդրադառնալով ընտրություններում խախտումների վերաբերյալ մտահոգություններին՝ թեկնածուն նշեց․ «Ընդհանուր առմամբ մտավախություններ առկա են եղել վարչական ռեսուրսների կիրառման, ընտրական ցուցակներում մեկ հաշվառման վայրում տասնյակից ավելի մարդկանց հաշվառելու առնչությամբ»։ «Լռությանը նախորդող օրը այդ ուժի ցուցադրությունն ինձ համար հասկանալի չէր։ Բոլոր մարզերի բնակչությանը բերել և հանրահավաք անել՝ տպավորություն ստեղծելով, որ իշխող ուժը որոշակի խաղի կանոններ թելադրող է, ինձ համար ընդհանրապես հասկանալի չէր։ Պետության ղեկավարի պահվածքը պետք է շատ հավասարակշռված ու շրջահայաց լինի։ Շատ լավ կլիներ, որ սեպտեմբերի 15-ին Նիկոլ Փաշինյանը պետք է խոսեր իր իշխանության չարածների մասին, ոչ թե հաթաթա տար։ Սա խոսում է մի բանի մասին, որ տխրահռչակ ավանդույթները շարունակվում են»,- ասաց նա։  
14:17 - 17 սեպտեմբերի, 2023
Առաջարկում եմ մինչեւ սեպտեմբերի 7-ը հասնել կոնսենսուսային թեկնածուի, իսկ մնացածը ինքնաբացարկ ներկայացնեն. Նորիկյան
 |news.am|

Առաջարկում եմ մինչեւ սեպտեմբերի 7-ը հասնել կոնսենսուսային թեկնածուի, իսկ մնացածը ինքնաբացարկ ներկայացնեն. Նորիկյան |news.am|

news.am: Բոլոր այն ուժերը, որոնք ստվերային պայմանավորվածություն ունեն գործող իշխանության հետ Երեւանի ավագանու կազմի ձեւավորված համար, ովքեր ուղղակի մտել են մրցակցության մեջ հետագայում գործող իշխանությանն ապավինելու եւ նրանց միջոցով մեծամասնություն ձեւավորելու համար, եւ այսօր հանդես են գալիս իշխանության հետ ինչ-ինչ անհամաձայնություններով, նրանք պարզապես  շանտղություն են անում մեր հասարակության ու պետության նկատմամբ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորիկ Նորիկյանը: Այնուհետեւ Նորայր Նորիկյանը հանդես եկավ քաղաքական ուժերին ուղղված առաջարկով. «Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, նրանցում ընդգրկված թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ կարող են ներկայացնել մինչեւ սեպտեկբերի 7-ը, ժամը 18.00-ն: «Արդար Հայաստանի» նպատակն է առաջին անգամ ընտրությունների միջոցով հասնել իշխանության հեռացմանը եւ իրական ընդդիմության հաղթանակին: 1990-ից մինչ օրս երբեք ընդդիմությունն ընտրությունների միջոցով իշխանության չի եկել:  Եթե դուք իսկապես ուզում եք հեռացնել գործող իշխանությանը, եթե իսկապես ցանկանում եք ձեւավորել Երեւանում նոր իշխանություն, մենք ունենք ընդամենը երկու օր ժամանակ: Եթե այն ուժերը, որոնք իսկապես ձգտում են որակական փոփոխություններ, Երեւանում ձեւավորել նոր իշխանություն, առաջարկում եմ մինչեւ սեպտեմբերի 7-ը հասնել կոնսենսուսային թեկնածուի առաջադրմանը, իսկ մնացած ուժերը ինքնաբացարկի դիմումներ ներկայացնեն  եւ ամբողջությամբ սատարեն կոնսենսուսով ձեւավորված թեկնածուին: Եթե այդպիսի կենսենսուսային թեկնածու կձեւավորվի մեզնից դուրս, ես պատրաստ եմ ինքնաբացարկի դիմում ներկայացնել եւ սատարել այդ մեկ միասնական թեկնածուին: Եթե քաղաքական ուժերը կհանգեն հետեւության, որ ես կարող եմ լինել այդ կոնենսուսային թեկնածուն, ես պատրաստ եմ վերցնել այդ պատասխանատվությունը»,- հայտարարեց նա:
13:47 - 05 սեպտեմբերի, 2023
Նորայր Նորիկյանը Հայկ Մարությանին և Տիգրան Ավինյանին հրավիրում է բանավեճի
 |armenpress.am|

Նորայր Նորիկյանը Հայկ Մարությանին և Տիգրան Ավինյանին հրավիրում է բանավեճի |armenpress.am|

armenpress.am: «Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ, Երևանի քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին հրավիրում է բանավեճի։ Նորիկյանն այս մասին հայտարարեց մամուլի ասուլիսի ժամանակ։ «Երևան քաղաքի կառավարման վերջին հինգ տարվա պատասխանատուն են Հայկ Մարությանը և Տիգրան Ավինյանը։ Այդ երկու անձանց ընթացքում հրավիրում եմ բանավեճի՝ ընդգծելով, որ իրենց կողմից ընտրված վայրում, ձևաչափով, իրենց կողմից հրավիրված զանգվածային լրատվամիջոցների ներկայությամբ պատրաստ եմ բանավեճի։ Այդ երկու անձինք, որոնք պատասխանատու են եղել Երևանի համար, թող գան բանավեճի։ Թող ցույց տան գեթ մեկ ոլորտ, որտեղ իրականացրել են համակարգային փոփոխություն, որի արդյունքում շրջադարձային փոփոխություն է եղել»,- ընդգծեց Նորիկյանը։
13:12 - 05 սեպտեմբերի, 2023
ՔՊ-ն չունի վստահություն Երեւանում. ՔՊ-ի կողմից ձեւավորված քարոզչական ֆոնը փուչիկ է. Նորայր Նորիկյան
 |news.am|

ՔՊ-ն չունի վստահություն Երեւանում. ՔՊ-ի կողմից ձեւավորված քարոզչական ֆոնը փուչիկ է. Նորայր Նորիկյան |news.am|

news.am: Մինչեւ ընտրությունների ընթացքը փորձ էր արվում գեներացնել  մի օրակարգ, որ երեւանի ավագանու ընտրությունները կենցաղային խնդիրների լուծմանը միտված  ընտրություններ են, որ դրանք քաղաքային խնդիրների շուրջ մրցակցություն է, այնինչ երեւանցիների հետ հանդիպումները ցույց են տալիս, որ նրանք չափից դուրս զգայուն են երկրում ընթացող գլոբալ խնդիրների, ներքին ու արտաքին սպառնալիքների չեզոքացման վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորիկ Նորիկյանը: «Քաղաքացիները փոփոխություն են ուզում, համաձայն չեն գործող իշխանության կողմից վարվող քաղաքականությանը, կարծում են, որ գործող իշխանությունը տապալել ու ձախողել է է 5-ամյա իր տված խոստումները: Երեւան քաղաքում ՔՊ-ն չունի վստահություն, չունի մեծամասնություն, որեւէ շանս չունեն 50 + 1 տոկոս ստանալու, եթե չգործադրվի վարչական ռեսուրսը, կասկածելի հեղինակություն ունեցող սուբյեկտների ռեսուրսները: Ես չեմ հանդիպել մարդու, որը կհիմնավորի, որ իր կամքով քվեարկելու է ՔՊ-ի օգտին: ՔՊ-ի կողմից ձեւավորված քարոզչական ֆոնը փուչիկ է»,-ասաց նա: Անդրադառնալով իրենց շանսերին, Նորիկյանն ասաց. «Ես մեր շանսերը գնահատում եմ շատ լավ, մենք շատ լավ տեմպի մեջ ենք, դրական ձնագնդի էֆեկտ է գործում մեր ուժի նկատմամբ, համակրանքը օր օրի մեծանում է: Եթե ազատ ընտրություններ լինեն, մենք հնարավորություն չունենանք շրջադարձային արդյունք արձանագրել»: «Արդար Հայաստան»-ի ղեկավարը խոսեց նաեւ ֆեյքերի մասին՝ նշելով, որ եթե իրենց հաջողվի փոփոխություն արձանագրել Երեւանի ընտրություններում եւ որոշակի լծակներ ունենալ, ապա ստեղծված ֆեյքային որջերը իրենց պատասխանատուների հետ միասին  բացահայտվելու են եւ ոչնչացվելու են: 
13:08 - 05 սեպտեմբերի, 2023
«Արդար Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է նախընտրական ծրագրի իր 10 ռազմավարական դրույթները

«Արդար Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է նախընտրական ծրագրի իր 10 ռազմավարական դրույթները

«Արդար Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է նախընտրական ծրագրի իր 10 ռազմավարական դրույթները. ««Արդար Հայաստան» կուսակցության համար ռազմավարական են հետևյալ խնդիրներն ու դրանց համակարգային լուծումը, ուստի, ստանալով երևանցիների ստահության քվեն և ստանձնելով Երեւանի քաղաքային իշխանությունը՝ առաջիկա հինգ տարիներին մայրաքաղաքում կիրականացվեն հետեւյալ 10 ռազմավարական քայլերը.   1. Կներդրվի քաղաքի 24 ժամյա կառավարման համակարգ, կամ պատկերավոր ասած՝ գիշերային քաղաքապետի ինստիտուտ, 2. Կստեղծվի Երեւանի քաղաքապետին կից ճարտարապետական խորհուրդ, 3. Հինգ տարվա ընթացքում ամբողջողվին կլուծվի ինքնակամ կառույցների օրինականացման հարցը, 4. Հինգ տարվա ընթացքում ամբողջովին կլուծվի իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների կարգավիճակի հստակեցման հարցը, 5. ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐԻՑ մնացած 238 հա կվերածենք խոշոր այգի անտառի, որտեղ կլինեն լողավազան-լճակներ՝ քաղաքացիների ամառային հանգստի ապահովման համար, 6. Հինգ տարվա ընթացքում մայրաքաղաքում և նրա շուրջը կտնկենք 1 միլիոն ծառ և կհիմնադրենք քաղաքային անտառ-պուրակ, որում կտեղադրվեն Հայոց բոլոր թագավորությունների արքաների արձանները, 7. Կկառուցենք բնապահպանական ստանդարտներին համապատասխանող նոր աղբավայր, 8. Կներդնենք ու կիրագործենք Հրազդանի կիրճի զարգացման ռազմավարական հայեցակարգը, 9. Կմեկնարկենք վթարային շենքերի քանդման աշխատանքները՝ քանդված շենքերի բնակիչներին ապահովելով համարժեք բնակարաններով, 10. Կստեղծվի նպաստավոր պայմաններ ներդրողների համար, որպեսզի «Փոքր կենտրոնը» զարգանա աշխարհի զարգացած մայրաքաղաքների կենտրոններին համահունչ ենթակառուցվածքներով»։
21:25 - 24 օգոստոսի, 2023
«Արդար Հայաստան» կուսակցությունը Նորիկ Նորիկյանին կառաջադրի Երևանի քաղաքապետի թեկնածու

«Արդար Հայաստան» կուսակցությունը Նորիկ Նորիկյանին կառաջադրի Երևանի քաղաքապետի թեկնածու

«Արդար Հայաստան» կուսակցությունը Նորիկ Նորիկյանին կառաջադրի Երևանի քաղաքապետի թեկնածու։ Այս մասին հայտնում են կուսակցությունից՝ հայտարարության մեջ նաև նշելով․   «Հարգելի՛ հայրենակիցներ   Գնահատելով Նիկոլ Փաշինյանի իշխանության հնգամյա գործունեությունը՝ «Արդար Հայաստան» կուսակցությունը այսօր տեղի ունեցած ընդլայնված համաժողովի ընթացքում արձանագրել է հետևյալը․ -2018թ. այս օրերին հայ ժողովուրդն ապրում էր երջանիկ ակնթարթներ, հեռացել էր նախորդ քաղաքական ռեժիմը, հույս էր արթնացել։   Փալուն հնարավորություն էր ստեղծվել․   - Կառուցել տարածաշրջանի ամենազարգացած ու հեռանկարային պետությունը, -Նախաձեռնել մեծ ներգաղթ, -Հայաստանը դարձնել տեխնոլոգիապես զարգացած, տարածաշրջանային կրթական ու զբոսաշրջային կենտրոն, -Կազմավորել մարտունակ ու պրոֆեսիոնալ բանակ, հուսալի պաշտպանական համակարգ, ինչպես նաև արդյունավետ պետական կառավարում ունեցող պետական իշխանություն։ -Անշրջելի դարձնել սահմանադրականության գաղափարաբանությունը, ստեղծել ամբողջությամբ կոռուպցիայից զերծ արդյունավետ կառավարում, վերացնել քաղաքական կոռուպցիան, ապահովել ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների կենսագործունեությունը:   Սակայն Նիկոլ Փաշինյանը նախընտրեց գնալ իր նախորդների ճանապարհով ու տանուլ տվեց, արդյունքում՝ նրա կառավարման ժամանակահատվածը, ցավոք սրտի, պետք է բնորոշել որպես ձախողումների, կորուստների, տապալումների և աղետի ժամանակաշրջան՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ տարբեր պատճառներով։   Չափից դուրս մտահոգիչ է, որ ժողովրդավարության ու ազատության քողի տակ լկտիությունն ու սանձարձակությունը դարձել է կյանքի նորմ, խեղվել է տղամարդու ու կնոջ կերպարը, մեր հասարակության մեջ փոխվում է ընտանիքի, մեծի ու փոքրի, կրթության, պետության ու հայրենիքի պաշտպանության ընկալումը։   Նախորդ 5 տարիների ընթացքում ամբողջությամբ փլուզվեց ՀՀ պաշտպանական համակարգը։ Գործող իշխանությունը չունի՛ Արցախի հակամարտության կարգավորման սեփական օրակարգ, չունի՛ Ադրբեջանի և Թուրքայի հետ հարաբերությունների կարգավորման համապարփակ հայեցակարգ, չունի՛ արտաքին քաղաքական ռազմավարություն, Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերությունները գտնվում են անրոշության ու վստահության անկման փուլում, որից Հայաստանը որևէ կերպ չի շահում։ Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը փխրուն է, արցախահայությունը կանգնած է էթնիկ զտման վտանգի առաջ, իսկ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ իրական վտանգի առաջ։   Ուրվագծված չէ բանակի զարգացման մոդելը, Հայաստանը չունի նոր ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգ ու որակապես նոր ռազմական դոկտրի։   Հայաստանի առջև ծառացած արտաքին սպառանալիքները վերջին 5 տարիներին ոչ միայն չի պակասել, այլև ճիշտ հակառակը՝ դարձել են գոյաբանական։   Բացի այդ, «Արդար Հայաստան» կուսակցությունը, առանձնակի կարևորելով Երևանի դերն ու նշանակությունը մեր պետության համակարգային զարգացման գործընթացում, իսկ Երևանի ավագանու գործոնը դիտարկելով կարևորագույն միջոց՝ մայրաքաղաքի բնականոն զարգացումն ապահովելու տեսանկյունից,   համոզմունքով, որ այլընտրանքային քաղաքական ուժի հաջողությունն ու ներկայիս պայմաններում ընդդիմադիր քաղաքապետ ունենալու իրողությունը կարող է որոշակիորեն հավասարակշռել խախտված քաղաքական դաշտը, նպաստել առողջ մրցակցության ապահովմանը, ինչն իր հերթին դրականորեն կազդի մեր պետության ընդհանուր զարգացմանը։   Բացի այդ, բացառելով իշխող ուժի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրվող Տիգրան Ավինյանի և նախկին իշխանությունների որևէ ներկայացուցչի կամ նրանցից սերված որևէ սուբյեկտի քաղաքապետ ընտրվելու հնարավորությունը,   Գտնելով, որ քաղաքական դաշտի ներկայիս պայմաններում Երևանը պետք է ունենա խելացի, ինտելեկտուալ, չվարկաբեկված, կոռուպցիոն որևէ գործընթացում չթաթախված, Երևանն իրապես սիրող և Երևանի այլընտրանքային զարգացման հայեցակարգ ունեցող ու այն կատարելուն ունակ քաղաքական որակներ ունեցող քաղաքապետ, որոշել է մինչև օրենքով սահմանված կարգով ընտրական ցուցակը հաստատելը, պատվիրակել կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանին՝ քաղաքական ուժերի ու անհատների հետ քաղաքական խորհրդակցությունների արդյունքում հասնել Երևանի քաղաքապետի ընդունելի թեկնածուի առաջադրմանը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանին առաջադրել Երևանի քաղաքապետի թեկնածու»։
18:36 - 13 մայիսի, 2023
Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված զինծառայողների ծնողները հանդիպել են  Նիկոլ Փաշինյանի հետ |news.am|

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված զինծառայողների ծնողները հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ |news.am|

news.am: Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը 2 ժամից ավելի է տեւել: Հանդիպումից հետո ծնողները չէին ցանկանում լրագրողներին մանրամասներ հայտնել հանդիպումից՝ նշելով, որ այն փակ է եղել: «Մենք հանդիպել ենք, քննարկել ենք այն հարցերը, որոնք կարող է վարչապետը ճիշտ տեղեկացված չէր. փակ քննարկում է եղել, ոչ մի բան չենք կարող ասել: Մենք միշտ լրագրողների հետ խոսել ենք, բայց այս անգամ ոչինչ չենք կարող ասել, փակ հանդիպում է եղել»,-ասաց ծնողներից մեկը: Հարցին, թե հարցրե՞լ են, թե ինչու էր դեպքի հաջորդ օրը հենց վարչապետը վարկած ներկայացնում, նա պատասխանեց. «Չէ, այդ հարցը չենք տվել: Մենք ունենք փաստեր նկարներ, դա ցույց ենք տվել՝ հասկանալու համար, թե ինքն ինչքանով է տեղյակ: Ընդհանուր իրենք կուսումնասիրեն, մեզ կպատասխանեն: Մենք ընդամենը վարչապետի հետ քննարկել ենք ընդհանուր ինչ տվյալներ ունենք, հասկանալու համար՝ ինքը տեղյակ է, թե ոչ»: Ծնողները նշեցին, որ նորից են հանդիպելու վարչապետի հետ, բայց ժամկետ չեն ֆիքսել. «Մենք գրավոր հարցերը ներկայացրել ենք, ըստ դրա ինքը գրավոր կպատասխանի: Ընթացքում էլի կհանդիպենք, կզրուցենք: Բանավոր հարցեր էլ ենք քննարկել: Իրավական հարցերի պարոն վարչապետը չի կարող պատասխանել, որովհետեւ ինքը ոչ դատավոր է, ոչ քննիչ»,-ասաց զոհված զինծառայողի ծնողը: Նրանք հավաստիացրեցին, որ եթե իրենց հարցերի պատասխանը չստանան, պատրաստ են մինչեւ վերջ պայքարելու եւ հասնելու արդարության: Հատկանշական է, որ փակ հանդիպմանը ներկա չի եղել զնողների փաստաբան Նորայր Նորիկյանը։ Մեկ ուրիշ ծնող էլ հավելեց, որ որոշ բաներից տեղյակ չէր վարչապետը. «Կարելի է ասել՝ որոշ չափով բավարարված եմ հանդիպումից»,-ասաց նա: Հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Ավելի մանրամասն` news.am-ում։ 
18:12 - 27 ապրիլի, 2023
Կացարանում այրված զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին՝ Փաշինյանի եւ Պապիկյանի հետ հանդիպման պահանջով

Կացարանում այրված զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին՝ Փաշինյանի եւ Պապիկյանի հետ հանդիպման պահանջով

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։ «Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին՝ պահանջելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գան և պատասխանեն իրենց հարցերին ու ներկայացնեն բացատրություններ իրենց որդիների զոհվելու դեպքի կապակցությամբ, կամ կոնկրետ օր ու ժամ ասեն, թե ե՞րբ կընդունեն իրենց՝ նույն հարցերին պատասխանելու համար․․․»,- գրել է Նորիկյանը։  
20:12 - 18 ապրիլի, 2023
Բացառում եմ, որ զինվորական կացարանում տեսանկարահանումներ եւ լուսանկարահանումներ արված չլինեն. փաստաբան
 |news.am|

Բացառում եմ, որ զինվորական կացարանում տեսանկարահանումներ եւ լուսանկարահանումներ արված չլինեն. փաստաբան |news.am|

news.am: ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը չի բացառել, որ զինվորական կացարանի հրդեհի գործով այլ անձանց նկատմամբ նույնպես քրեական հետապնդումներ կիրականացվեն: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, ՀՀ զինվորական դատախազի հետ ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հրդեհից զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը: «Դատախազությունը պատասխանել է, որ այլ վարկածների գոյությունն այս պահին բացառված չէ. ընթանում է ստուգողական, քննչական, դատավարական գործողություններ՝ հնարավոր բոլոր վարկածների ուղղությամբ: Կոնկրետ որեւէ արդյունք որեւէ վարկածի վերաբերյալ մեզ չի տրամադրվել սպառիչ տեղեկություն: Այս պահին այս վարույթի շրջանակներում թվով 5 անձ է քրեական հետապնդման ենթարկվում: Մամուլի ասուլիսին հրապարակված հարցերն այսօր բարձրացվել են: Բոլոր հարցերի վերաբերյալ ստացվել են տեղեկություններ»,- ասաց Նորայր Նորիկյանը: Հարցին՝ արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է, փաստաբանը պատասխանեց՝ ոչ. «Դատախազների մոտ համոզմունք չի ձեւավորվել»: Նորիկյանն ասաց, որ լեյտենանտի կողմից արված այն հայտարարությանը, թե տարածքում բենզին չի եղել, այդ հարցի առնչությամբ հանդիպմանը ստացվել է սպառիչ պատասխան: «Այս շիլաշփոթը, կասկածամտության մթնոլորտը, այս արհեստական պարտադրված պաշտոնական վարկածը գալիս է նրանից, որ մարդիկ իրենց լիազորություններից դուրս են եկել եւ փորձել են հանրային տրամադրություններ գեներացնել: Այդ անվստահությունն ավելի խորացավ, երբ նույն օրը լեյտենանտը հերքեց երկրի գործադիր իշխանության ղեկավարին: Թե հետագայում ի՞նչ զարգացումներ են եղել, հետագայում այդ լեյտենանտի եւ կառավարության նիստում արված հայտարարությունների, այդ լեյտենանտի վարքագծի որոշակի շեղումներն ինչով են պայմանավորված դա պետք է պարզել»,- ասաց փաստաբանը: Նա նաեւ հայտնեց, որ իրենք տեղեկացված են, թե կացարանից որ մարմինն է դուրս բերել զինծառայողների մարմինները: Ճշտող հարցին՝ արդյո՞ք ԱԻՆ փրկարարները, Նորիկյանն ասաց. «Ես չհերքեմ ձեր ասածը եւ չհաստատեմ էլ»: Անդրադառնալով դեպքի վայրում հնարավոր տեսանկարահանումներ անելուն, փաստաբանն ասաց, որ բացառում է, որ այնտեղ տեսանկարահանումներ եւ լուսանկարահանումներ արված չլինեն. «Մենք պետք է հասկանանք, թե ի՞նչ պայմաններում են տեսանկարահանողները կամ լուսանկարահանողները տեսել զոհված զինծառայողներին: Այդ տարածքում եղել են տեսանկարահանող սարքեր, դրանց բովանդակության վերաբերյալ էլ մենք այս պահին չունենք տեղեկատվություն: Անձամբ տեսել եմ այդ զինվորական կացարանի դիմացի մայթում գտնվող շինության վրա տեսանկարահանող սարք, թեեւ դա որոշակի այլ ուղղությամբ էր, չեմ կարող հաստատել կամ հերքել, թե հրդեհի բռնկման պահին այդ սարքն աշխատե՞լ է, թե՞ ոչ, կամ ո՞ր ուղղությամբ է տեսանկարահանում իրականացվել»: Անդրադառնալով սեփական հետաքննություն իրականացնելու էական հանգամանքներին՝ Նորիկյանն ասաց. «Մենք մասնավոր անձանց հարցումներ ենք իրականացրել, որոնց արդյունքներում առկա են որոշակի էական նշանակություն ունեցող հանգամանքներ, մասնավորապես, ողջ մնացած զինծառայողների՝ այդ տարածքում գտնվելու ընթացքում նրանց դրսեւորած վարքագծի վերաբերյալ եւ այդ տարածքից դուրս գալու հանգամանքների վերաբերյալ»: Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զինվորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7-ը վիրավորում ստացել։ Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի քանի հոդվածով: Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի հինգ սպա, որոնցից երեքը կալանքի տակ են:
20:37 - 30 մարտի, 2023
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի նիստ

Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը և «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:
18:17 - 02 հուլիսի, 2022
Սամվել Բաբայանը հրաժարվում է մասնակցել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին |azatutyun.am|

Սամվել Բաբայանը հրաժարվում է մասնակցել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին |azatutyun.am|

azatutyun.am: Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հրաժարվում է մասնակցել Անդրանիկ Քոչարյանի գլխավորած` 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի աշխատանքներին: Բաբայանն ասաց` պատճառները մի քանիսն են: «Հլը չեմ ուզում բարձրաձայնել, կգա օրը, կխոսեմ», - նշեց նա: Բաբայանը պատերազմի օրերին եղել է Արցախի ԱԽ քարտուղարը: Նա չի ցանկանում առայժմ հրապարակել իր որոշման պատճառները, ասաց` անձնավորված չէ, ակնարկեց, թե խաղի կանոնները չեն պահպանում. «Եթե կան խաղի կանոններ, եթե խաղի կանոնները չեք պահում, չի ստացվում: Եթե ինչ-որ մեկին անուն ունեն խայտառակելու, ես չունեմ»: Թե ինչու է Բաբայանը հեռացել հանձնաժողովից, չհաջողվեց պարզել իշխանական անդամներից: Նրա դերը շատ կարևորած Անդրանիկ Քոչարյանը չպատասխանեց «Ազատության» զանգերին: Պատերազմի հանգամանքներն Ազգային ժողովում քննելու անհրաժեշտության մասին իշխանության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, երբ դեռ չէր ձևավորվել 8-րդ գումարման Ազգային ժողովը: Այդ հայտարարությունից 10 ամիս է անցել, բայց հանձնաժողովի բուն աշխատանքը դեռ չի սկսվել, երկու դռնբաց նիստ է եղել 2 ամիս առաջ տեխնիկական բնույթի: Մինչև հանձնաժողովի ձևավորումը ամիսներ շարունակ իշխանականներն իրավական ուղիներ էին փնտրում, որ շրջանցեն ԱԺ կանոնակարգն ու հանձնաժողովն ավելի մեծ մասշտաբով ձևավորեն, ընդգրկվեն նաև արտախորհրդարանական ուժերը: Այդ լուծումներն օդում մնացին: Վարչապետ Փաշինյանի հետ համագործակցող արտախորհրդարանական ուժերից ընտրեցին Սամվել Բաբայանին, Նորայր Նորիկյանին և Դավիթ Սանասարյանին: Անդրանիկ Քոչարյանը նրանց վերջին նիստում ներկայացրեց անկախ խորհրդատուի կարգավիճակում: Մյուս անկախ խորհրդատուներն ի՞նչ իրավական հիմքերով են հանձնաժողովում և արդյոք հետևելու են Սամվել Բաբայանի օրինակին, թե՞ կաշխատեն: Նորիկյանն ու Սանասարյանը չարձագանքեցին մեր զանգերին: Փաշինյանի հետ համագործակցող 11 արտախորհրդարանական ուժերից մեկից պետք է Բաբայանին փոխարինող ընտրեն, քննիչ հանձնաժողովում միայն իշխանական պատգամավորներ են, ընդդիմադիրները հենց սկզբից են հրաժարվել այս հանձնաժողովում աշխատել:  
16:29 - 27 ապրիլի, 2022
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի երկրորդ նիստը

Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի երկրորդ նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի երկրորդ նիստին: Հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Նիստին մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Արզաքանցյանը: Նիկոլ Փաշինյանը ողջունել է ժողովի մասնակիցներին և մաղթել հաջող ու արդյունավետ քննարկումներ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ հաջորդ նիստը տեղի կունենա առաջիկայում:
16:54 - 11 սեպտեմբերի, 2021
Մեր ժողովրդի ընտրությունն այսպիսինն է․ «Արդար Հայաստան» կուսակցության պաշտոնական հայտարարությունը

Մեր ժողովրդի ընտրությունն այսպիսինն է․ «Արդար Հայաստան» կուսակցության պաշտոնական հայտարարությունը

2021թ․ հունիսի 27-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները և ընդունել որոշում` Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին: «Արդար Հայաստան» կուսակցությունը հարկ է համարում արձանագրել հետեւյալը. 1․ Ազգային Ժողովի արտահերթ ընտրության արդյունքներն առանցքային ուղերձ է՝ իմաստավորելու քաղաքական գործունեության ընթացքում մարդկային հարաբերությունների էությունը, իսկ քաղաքական դաշտում՝ «խաղի կանոնների» բնույթը: Ստեղծված իրավիճակը հարկադրում է բոլորիս յուրովի գնահատել մեր երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերները՝ ձգտելով դրանց հաղթահարումն իրագործել ողջ ժողովրդի հավաքական ներուժի օգտագործման միջոցով։ 2․ «Արդար Հայաստան» կուսակցությունն ընդամենը 4 ամսվա կյանք ունի, սակայն արձանագրված շուրջ 4000 ձայնը վկայում է, որ կուսակցության հանդեպ ձևավորվել է որոշակի դրական վերաբերմունք։ Իհարկե, դեռևս շատ անելիքներ ունենք՝ մեր ժողովրդի վստահությունը ձեռք բերելու համար: Միաժամանակ, պետք է ընդգծել, որ ընտրական գործընթացի ողջ ժամանակահատվածի ընթացքում հասարակությունը բևեռացվեց․ Մի մասը ընտրեց նախկին քաղաքական ռեժիմների ներկայացուցիչներից կազմված դաշինքներին, իսկ մյուս մասը՝ կրկին շանս տվեց գործող իշխանություններին, որի արդյունքում քաղաքական ուժերի գերակշռող մասը չհաղթահարեցին անցողիկ շեմը։ 3․ «Արդար Հայաստան» կուսակցությունն իր երախտագիտությունն է հայտնում ինչպես կուսակցությանը ձայն տված, այնպես էլ բոլոր այն քաղաքացիներին, որոնք ընտրական տեղամասերում առաջնորդվել են բացառապես պետականության ու պետության շահերով, քաղաքացիական խորը պատասխանատվության գիտակցմամբ և դրսևորել են օրինականության և իրավունքի վրա հիմնված վարքագիծ։ 4․ Կուսակցությունն արձանագրում է, որ մեր ժողովրդի ընտրությունն այսպիսինն է, ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է հաշվի նստի քաղաքական դաշտում ձևավորված նոր իրողության և քաղաքական խճանկարի արմատական փոփոխման հետ։ 5․«Արդար Հայաստան» կուսակցությունն իրեն համարում է իր օգտին քվեարկած քաղաքացիների խոսնակը և հանդես է գալու նրանց անունից, ինչպես նաև գործելու է հանուն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության անվտանգության ու բարեկեցության: 6․ Խորապես համոզված ենք, որ թե՛ նորընտիր Ազգային Ժողովը, թե՛ առաջիկայում կազմավորվելիք կառավարությունը կանգնած են կարևոր և պատասխանատու առաքելություն իրականացնելու խնդրի առաջ՝  հանրային կյանքի բոլոր ոլորտներում բեկում իրականացնելու հաստատակամությամբ։ 7․ Որակապես նոր սահմանադրության ընդունման, կառավարման համակարգի փոփոխության, պետական ինստիտուտների արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ժողովրդագրության հիմնախնդրի բարելավման, տնտեսական իրավիճակի կայունացման ու որակապես նոր պետության ձևավորման հարցերը հրատապ լուծում են պահանջում, հետևաբար՝ առաջիկա ժամանակահատվածը պետականաշինության տեսանկյունից պահանջում է գործադրել առավելագույն ջանքեր՝ այլևս չսայթաքելու, չսխալվելու և չձախողելու գիտակցմամբ։ 8․«Արդար Հայաստան» կուսակցությունը մեկ անգամ ևս վերահաստատում է, որ դատաիրավական համակարգը մեր պետության և հասարակության «աքիլեսյան գարշապարն» է: Մենք կարևորում ենք դատաիրավական համակարգի ամբողջական վերափոխումը՝ անաչառ, ազնիվ և իրապես անկաշառ դատական համակարգ կառուցելու անշրջելի հաստատակամությամբ։ Ընդորում, հարկ ենք համարում ընդգծել, որ պետական բոլոր ինստիտուտներում արդարության միջավայրի ձևավորումը օրվա հրամայական է ու ժամանակի պահանջ: Եթե մենք այս անգամ էլ ձախողենք և հանրային կյանքի այդ ինստիտուտները չկարողանանք վերափոխել, լրջագույն խնդիրներ կունենանք հետագայում՝ խորը հիասթափության առաջ կանգնեցնելով մեր ժողովրդին։ 9․«Արդար Հայաստան» կուսակցությունն առաջիկայում զբաղվելու է կուսակցական շինարարությամբ՝ ձգտելով իր նպաստը բերել քաղաքական միջավայրը փոփոխելու, քաղաքական դաշտին նոր շունչ հաղորդելու, ինստիտուցիոնալ քաղաքական համակարգ ձևավորելու նպատակով՝ քաղաքական դաշտում լրջագույն ազդեցություն ու պատասխանատվություն կրելու և քաղաքական որոշումների վրա ազդեցություն ձեռք բերելու վճռականությամբ։ 10․ Կուսակցության գործունեության հիմքում պետականաշինությունն է, որի իրագործման համար մշտապես պատրաստակամ ենք ներդնել մեր ուժերն ամբողջությամբ։ Առաջիկայում կհրապարակվի «Արդար Հայաստան» կուսակցության գործունեության ճանապարհային քարտեզը։ 11․ «Արդար Հայաստան» կուսակցությունը մեր ժողովրդին ցանկանում է խաղաղություն, վաղվա օրվա հանդեպ հույս ու վստահություն՝ արժանապատիվ բարեկեցություն, պաշտպանված, անվտանգ ու արդար Հայաստանի կառուցման հեռանկարով։
21:57 - 28 հունիսի, 2021
Նիկոլ Փաշինյանն ու Նորայր Նորիկյանը քննարկել են կարողությունների և ներուժի համախմբումը

Նիկոլ Փաշինյանն ու Նորայր Նորիկյանը քննարկել են կարողությունների և ներուժի համախմբումը

Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նիկոլ Փաշինյան – Ինչքանով հնարավոր է՝ հետևել եմ Ձեր քարոզարշավին և լավ տպավորություններ ստացել: Ափսոսում եմ, որ չեք հավաքել անհրաժեշտ ձայներ խորհրդարան անցնելու համար, բայց կարծում եմ, որ դա է ընտրությունների առանձնահատկությունը: Կարևորն այն է, որ մեր ընտրություններն արձանագրել են  մեր ժողովրդի կամարտահայտությունը, և մեր այսօրվա հանդիպման հիմնական օրակարգը հետևյալն է՝ կուզենայի լսել Ձեր պատկերացումները քաղաքական հետագա զարգացումների վերաբերյալ, նաև ի՞նչ պլաններ ունի Ձեր կուսակցությունը, ինչպե՞ս եք տեսնում կառավարության ու արտախորհրդարանական ուժերի հարաբերությունները, ինչպե՞ս, ի՞նչ բանաձևի վրա հենվելով կարող ենք ապահովել կոնսոլիդացիա, որը մեր երկիրն այս դժվար վիճակից հանելու կարևորագույն բաղադրիչն է: Եվ ի՞նչ անել, որպեսզի փոխադարձաբար լսելի լինենք՝ և՛ արտախորհրդարանական ուժերի, ձեր կուսակցության համար լսելի լինել կառավարությանը, և՛ կառավարության համար լսելի լինել արտախորհրդարանական ուժերին: Համոզված եմ՝ կան բազմաթիվ լավ գաղափարներ, մտքեր, հնարավորություններ և աղմուկի մեջ կորում են, մի ձև գտնել աղմուկի մեջից դուրս բերել: Եթե հնարավոր չէ աղմուկը կարգավորել, գոնե աղմուկի մեջից դուրս բերել ռացիոնալը, ինչը շատ կարևոր է և ինչի բացթողումը հնարավորության բացթողում է: Նորայր Նորիկյան – Շնորհակալ եմ, պարոն վարչապետ: Շնորհակալ եմ հրավերի համար: Ես, անկեղծ ասած, անկախ արդյունքներից, մեր նկատմամբ հանրության կողմից վստահությունից, թույլ տվեք ասել, որ կարևոր եմ համարում պատմական այս շրջափուլը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածի համատեքսում՝ մեր ժողովրդի կողմից արտահայտված իրական տրամադրությունների առումով: Այնուամենայնիվ, շնորհավորում եմ մեր ժողովրդին և անձամբ Ձեզ: Հույս ունեմ, որ առաջիկա տարիներիներին թե՛ մեր օրենսդիր, թե՛ գործադիր իշխանությունը, բնականաբար, շատ կարևոր և պատասխանատու առաքելությամբ պետք է իրականացնեն խորքային գործընթացներ հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ բեկում իրականացնելու և առաջ շարժվելու համար: Համաձայն եմ այն դիտարկման հետ, որ 2020թ. նոյեմբերից հետո, մեր երկիրը իսկապես գտնվում էր որոշակի ճգնաժամի մեջ: Դուք երեկ արձանագրեցիք, որ այդ քաղաքական ճգնաժամը հաղթահարված է: Համաձայն եմ այդ գնահատականի հետ: Տեսնում եմ առաջիկա տարիներին պետականաշինության լրջագույն անհրաժեշտություն՝ կառավարման համակարգի, պետական ինստիտուտների արդյունավետության բարձրացման: Պարոն վարչապետ, չգիտեմ, ինչքանով հնարավոր եք համարել հետևել իմ հրապարակային գործունեությանը: Ձեր իշխանության գալուց հետո մշտապես ուշադրության կենտրոնում եմ պահել դատաիրավական համակարգի հանգամանքը: Հիմա էլ կրկնում եմ, որ դատական համակարգը մեր պետության և հասարակության «աքիլեսյան գարշապարն» է: Ես խորապես, հիմա առավել ևս համոզված եմ, որ մեր սերնդի պարտքն է ուղղակիորեն այդ ոչ ֆորմալ բարքերն արմատախիլ անել այդ ոլորտից, իսկ ընդհանրապես պատասխանատու, անաչառ, ազնիվ դատական համակարգ կառուցել, և ընդհանրապես պետական ինստիտուտներում արդարության միջավայրը ձևավորել: Հավատում եմ այդ գաղափարին, ես իսկապես գտնում եմ, որ մենք արժանի հասարակություն ունենք: Գտնում եմ, որ կարող ենք այդ գործընթացը պատվով իրականացնել և տանել առաջ, առավել ևս, որ ուրիշ այլընտրանք էլ չունենք: Եթե մենք այս անգամ ձախողենք և հանրային կյանքի այդ ինստիտուտները չկարողանանք կարգի բերել, լրջագույն խնդիրներ կունենանք հետագայում: Այս քարոզարշավը նաև ինձ համար էր առաջին մեծ փորձը քաղաքականության մեջ առաջին դեմքով ներկայանալու համար: Անկեղծ եմ ասում՝ ինձ համար բացահայտումները շատ էին՝ մարդկային հարաբերությունների էությունը ճիշտ հասկանալու: Կուզենայի որպես քաղաքացի ուղղակի իմ դիտարկումներն անել: Ես տեսա վարչական ռեսուրսի օգտագործում ՏԻՄ մակարդակով և հասկացա, թե ինչպես կարող է սաբոտաժը ՏԻՄ համակարգերում աշխատել: Տեսա, թե նրանց կապը հանցավոր որոշակի շրջանակների հետ, ոնց է աշխատում այդ մեխանիզմը: Ցավոք, իմ կարծիքով, անկախ քաղաքական ինչպիսի իրադրություն էլ լինի, մենք ուղղակի պարտավոր ենք արմատախիլ անել այդ ոչ ֆորմալ ազդեցությունները: Ուղղակիորեն դա մեզ պատիվ չի բերում: Մեր հասարակությանը պատիվ չի բերում, որ ներողություն արտահայտությանս, հանրության մեջ, այսպես ասած, կասկածելի հեղինակություն ունեցող անհատները փորձում են ազդեցություն ունենալ և միջամտել ընտրական գործընթացներին: Տեսնում եմ շատ աշխատանք մեր առաջիկա գործընթացում: Ես երբեք չեմ դասվել այն մարդկանց շարքին, որ կուզենային պետական իշխանությունը ձախողել: Ճիշտ հակառակը՝ դա մեծ վնաս է հասցնում: Համարում եմ, որ սա շատ լավ հնարավորություն կարող է ստեղծել մեր հանրային կյանքում հանրային համերաշխություն ձևավորելու, մթնոլորտը ձևավորելու համար: Կներեք, կարող է այլ ընկալում լինել, բայց կարծում եմ, որ ընտրությունների այս արդյունքը կարող է շատ ավելի կարևոր է, քան անգամ 2018թ. դեկտեմբերյան արդյունքը, որովհետև սա նաև որոշակիորեն հանրության գիտակցված կոնկրետ գնահատական է: Հիմա տեսնենք՝ ի գործ, ի աշխատանք: «Արդար Հայաստան» կուսակցությունը նորաստեղծ է, ընդամենը չորս ամսվա: Մենք տեսնում ենք քաղաքական միջավայրը փոխելու, քաղաքական դաշտին նոր շունչ հաղորդելու անհրաժեշտություն: Պարոն վարչապետ, պատրաստակամ ենք մեր ուժերն ամբողջությամբ ներդնելու պետականաշինությամբ զբաղվելու համար: Շնորհակալ եմ:     Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են կարողությունների և ներուժի համախմբմանը, ինչպես նաև հետագա համագործակցությանը հնարավորություններին վերաբերող հարցեր:
16:10 - 22 հունիսի, 2021