«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթում-Երևան երթուղու արագընթաց գնացքը կվերսկսի իր աշխատանքը հունիսի 15-ից:
Հայաստանի մայրաքաղաքից գնացքը մեկնելու է ամեն օր՝ ժամը 15:30-ին, Բաթումից՝ 15:40-ին:
Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև ՀԿԵ կայքում՝ https://www.railway.am/ ։
Կայքում նաև կարող եք ծանոթանալ գնացքի մանրամասն չվացուցակին և կորոնավիրուսի պայմաններում ճամփորդությունների կանոններին:
comment.count (0)