Հունիսի 21-ին բոլորիդ հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ արձանագրելու ոչ բռնի, պողպատյա հեղափոխության հաղթանակը |armtimes.com|
15:05 - 12 հունիսի, 2021

Հունիսի 21-ին բոլորիդ հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ արձանագրելու ոչ բռնի, պողպատյա հեղափոխության հաղթանակը |armtimes.com|

armtimes.com: Գեղարքունքի մարզում, և ընդհանրապես Սոթք-Խոզնավար հատվածում ստեղծված իրադրության հետ կապված մենք մեր դիրքորոշումը ասել ենք. խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով և միրջազգային մեր գործընկերներ ներգրավմամբ:

Ճամբարակում քարոզարշավի ժամանակ այս մասին խոսեց Նիկոլ Փաշինյանը

«Այս օրերին մենք ակտիվ համագործակցության և քննարկումների մեջ ենք ՌԴ գործընկերների հետ: Նրանք լայնորեն ներգրավված են: Քայլ-քայլ գնում ենք այդ խնդրի հանգուցալուծմանը:

Աշխատում ենք նաև միջազգային մեջ գործընկերների՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում ևս: Բայց մենք մեր անվտանգային խնդիրները պետք է լուծենք պրոֆեսիոնալ բանակի ստեղծմամբ: Պայմանագրայինը պրոֆեսիոնալը չէ»,-ասաց Փաշինյանը:

Քարոզարշավի ժամանակ նաև եղավ անդրադարձ քաղաքական ուժերի կողմից հնչող արտահայտություններին ու կարծիքներին, ընտրակաշառքին ու պատասխանատվությանը:

«Նրանք մեզ ու ձեզ ասում էին «ժեխ»: Հունիսի 20-ին մենք պետք է գնանք ընտրատեղամաս և ցույց տանք, թե ով է «ժեխը» էս հանրապետությունում, էդ բոլոր «ժեխերին» պետք է  ցույց տանք իրենց տեղը ՀՀ-ում, և դա պետք է անի Հայաստանի հպարտ, ազատ, արժանապատիվ քաղաքացին: Հունիսի 21-ին բոլորիդ հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ արձանագրելու ոչ բռնի, պողպատյա հեղափոխության հաղթանակը»,-ասաց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել