Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Էրիկսենի առողջական վիճակի մասին |armenpress.am|
21:58 - 12 հունիսի, 2021

Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Էրիկսենի առողջական վիճակի մասին |armenpress.am|

armenpress.am: Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով Կրիստիան Էրիկսենի առողջական վիճակին:

Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Կրիստիան Էրիկսենը հիվանդանոցում է, բժիշկները շարունակում են իրենց աշխատանքը նրա հետ»:

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես հայտնել է, որ հանդիպումը կշարունակվի Երևանի ժամանակով 22:30-ից սկսած։

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության B խմբի առաջին տուրի Դանիա-Ֆինլանդիա խաղի առաջին կեսի ավարտին մոտ, խաղային իրավիճակում, քայլելլիս Կրիստիան Էրիկսենը կորցրեց գիտակցությունը և ընկավ: Հենց խաղադաշտում բժիշկները փորձում էին արհեստական շնչառության միջոցով օգնել ֆուտբոլիստին: Հաջորդիվ` շրջապատված ծածկոցներով և Դանիայի հավաքականի ֆուտբոլիստներով, բժիշկները դուրս բերեցին Էրիկսենին մարզադաշտից: ՈւԵՖԱ-ի պաշտոնական աղբյուրների տեղեկությամբ Էրիկսենի վիճակը ստաբիլ է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել