Մհեր Գրիգորյանն ընդունել է Էստոնիայի դեսպանին․ քննարկվել է երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր
22:15 - 15 հունիսի, 2021

Մհեր Գրիգորյանն ընդունել է Էստոնիայի դեսպանին․ քննարկվել է երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Րինա Կալյուրանդին (նստավայրը՝ ք. Թբիլիսի):

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը, օգտվելով հանդիպման պատեհ առիթից, հաջողություններ է մաղթել դեսպանին հայ-էստոնական հարաբերությունների զարգացման իր կարևոր առաքելության մեջ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր, անդրադարձել ՀՀ-ԵՄ հարաբերությունների շրջանակին՝ մասնավորապես երկուստեք նշելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման կարևորությունը:

Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել