tert.am: Լոնդոնի Elephant & Castle կայարանի մերձակայքում խոշոր հրդեհ է բռնկվել, այրվել են առևտրային շինություններ, ավտոմեքենաներ և հեռախոսային խցիկներ, հաղորդում է Metro-ն։
«Երկաթուղային կամարների տակ գտնվող երեք առևտրային կառույցներն ամբողջությամբ այրվում են: Ճանապարհները փակ են և մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել այդ շրջան այցելելուց»,- ասված է տեղի հրշեջ ծառայության Twitter-ում հրապարակված հաղորդագրությունում։
Ականատեսների խոսքով՝ խոշոր հրդեհին նախորդել են մի քանի պայթյուններ։
Տեսանյութերն՝ այստեղ
comment.count (0)