ՀԱՊԿ-ը տաջիկա-աֆղանական սահմանին ստեղծված իրադրության կապակցությամբ պատրաստ է աջակցություն ցուցաբերել Տաջիկստանին |tert.am|
19:08 - 28 հունիսի, 2021

ՀԱՊԿ-ը տաջիկա-աֆղանական սահմանին ստեղծված իրադրության կապակցությամբ պատրաստ է աջակցություն ցուցաբերել Տաջիկստանին |tert.am|

tert.am: ՀԱՊԿ-ը տաջիկա-աֆղանական սահմանին ստեղծված իրադրության կապակցությամբ Տաջիկստանին անհրաժեշտ օգնություն կցուցաբերի, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«Եթե Տաջիկստանը դիմի ՀԱՊԿ-ին, ապա կազմակերպությունը Հավաքական անվտանգության մասին պայմանագրով և ՀԱՊԿ-ի կանոնադրությամբ նախատեսված օգնություն կցուցաբերի, որը կարող է լինել և՛ քաղաքական, և՛ ռազմական և՛ ռազմատեխնիկական։ Առայժմ Տաջիկստանը ՀԱՊԿ-ին չի դիմել»,- ասել է նա։

Իրադրությունը սահմանագծին սրվել է այն բանից հետո, երբ «Թալիբան» շարժման ջոկատները վերջին օրերի լայնածավալ հարձակման ընթացքում վերահսկողություն են սահմանել Աֆղանստանի հյուսիսում գտնվող մի շարք շրջանների նկատմամբ՝ այստեղ տեղակայված կառավարական զորքերին ստիպելով հատել Տաջիկստանի հետ սահմանը և նահանջել հարևան երկրի տարածք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել