Հուլիսի 2-ից գործարկվելու է հարկադիր էլեկտրոնային աճուրդի նոր կայքը
20:40 - 28 հունիսի, 2021

Հուլիսի 2-ից գործարկվելու է հարկադիր էլեկտրոնային աճուրդի նոր կայքը

2021 թվականի հուլիսի 2-ից Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից գործարկվելու է տեխնիկական ժամանակակից լուծումներով և թվային գործիքներով համալրված հարկադիր էլեկտրոնային աճուրդի նոր կայքը։

Կայքի վերազինման արդյունքում հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործող կայքն այլևս հասանելի չի լինի, իսկ հարկադիր էլեկտրոնային աճուրդի նոր կայքը կգործի https://ajurd.am հասցեով:

«Խնդրում ենք 06.07.2021 թվականին և դրանից հետո ավարտվող լոտերի աճուրդներին մասնակցելու համար գրանցվել 2021 թվականի հուլիսի 2-ից սկսած»,- ասված է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հայտարարության մեջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել