Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց սահմանափակումների մուտք գործել ԵՄ տարածք

 |armenpress.am|
18:15 - 30 հունիսի, 2021

Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց սահմանափակումների մուտք գործել ԵՄ տարածք |armenpress.am|

armenpress.am:  Եվրախորհուրդը Հայաստանը ներառել է այն երկրների ցանկում, որի քաղաքացիների համար չեղարկվելու են սահմանափակումները ԵՄ և Շենգենյան գոտու տարածք:  ԵՄ որոշումն ուժի մեջ կմտնի մինչև շաբաթվա վերջ:

Հայաստանից բացի ցուցակում ներառվել են նաև Ադրբեջանը, Բոսնիա և Հերցեգովինան, Բրունեյը, Կանադան, Կատարը, Հորդանանը, Կոսովոն, Մոլդովան, Մոնտենեգրոն, Սաուդյան Արաբիան:

ԵՄ «ապահով» երկրների ցանկը թարմացվում է ամեն շաբաթ՝ կապված տարբեր երկրներում կորոնավիրուսով պայմանավորած էպիդեմիոլոգիական վիճակի հետ:

Ցուցակից դուրս է մնացել Միացյալ Թագավորությունը, քանի որ դրա տարածքում լայնորեն սկսել է տարածվել կորոնավիրուսի «Դելտա» շտամը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել