ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը քննարկելու է ֆինանսական օժանդակության մասին փաստաթուղթը. առաջարկվում է 50 միլիոն դոլարի աջակցություն ՀՀ-ին |armenpress.am|
10:40 - 01 հուլիսի, 2021

ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը քննարկելու է ֆինանսական օժանդակության մասին փաստաթուղթը. առաջարկվում է 50 միլիոն դոլարի աջակցություն ՀՀ-ին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ  Կոնգրեսի արտաքին հատկացումների կոմիտեն քննարկելու է գալիք տարվա ֆինանսական հատկացումների և օժանդակության մասին փաստաթուղթը։ Այն առաջարկում է առնվազն 50 միլիոն դոլարի օժանդակություն Հայաստանի Հանրապետությանը և 2 միլիոն Արցախին ականազերծման նպատակներով։ Այս մասին հայտնում են Ամերիկայի Հայկական Համագումարի մամուլի ծառայությունից:

Փաստաթուղթն արդեն արժանացել է համապատասխան ենթահանձնաժողովի հավանությանը։ Քննարվելիք օրինագիծն իր առկա վիճակում նաև արգելում է զենքի վաճառքը Թուրքայի նախագահի անվտանգության ծառայությանն, ինչպես նաև վերահաստատում է 907 բանաձևի կարևորությունը, որը սահմանափակում է ամերիկյան կառավարական օգնությունն Ադբեջանին։

Դեռևս 1992-ին ուժի մեջ մտած Ազատության աջակցության 907 բանաձևը կասեցնում է ամերիկյան ուղղակի օժանդակությունը Բաքվին, քանի դեռ վերջինս շրջափակում է իրականացնում Հայաստանի հանդեպ։ Այս դրույթն ամերիկյան պետքարտուղարության կողմից ամենամյա սկզբունքով չեղարկվում է 2001թ-ից սկսած, սակայն վերջին տարիներին Միացյալ նահանգների հայկական լոբբիստական խմբերն աշխատանք են տանում այն վերահաստատելու ուղղությամբ։ «Արտաքին հատկացումների Կոմիտեն մտահոգ է Ադրբեջանին և Հայաստանին տրվող ֆինանսական հատկացումների միջև անհավասարությամբ, ինչը հնարավոր դարձավ ազատության աջակցության 907 բանաձևի ամենամյա կասեցմամբ, որ իրականացնում է Պետքարտուղարը»-, շեշտում է Կոնգրեսում շրջանառվող փաստաթուղթը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել