Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցում է կատարել զոհված ևս 81 զինծառայողի ընտանիքի
13:28 - 02 հուլիսի, 2021

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցում է կատարել զոհված ևս 81 զինծառայողի ընտանիքի

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հայտնում են՝ հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված ևս 81 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։

«Այսպիսով, Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4024-ն է, որից 3608-ը՝ այս պատերազմի հետևանքով, 416-ը Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով ՝ bit.ly/38p9RIN»,- հայտնում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել