Վատ եղանակի և հոսանքազրկումների պատճառով Հարավկովկասյան երկաթուղու գնացքներն ուշացել են
12:47 - 03 հուլիսի, 2021

Վատ եղանակի և հոսանքազրկումների պատճառով Հարավկովկասյան երկաթուղու գնացքներն ուշացել են

Եղանակային բարդ պայմանների պատճառով այդ գիշեր մինչև 5 ժամով ուշացել են Հարավկովկասյան երկաթուղու գնացքները: Հայաստանի և Վրաստանի տարածքում փոթորկային քամու և ամպրոպի պատճառով, Շուլավերի (Վրաստան) - Արմավիր (Հայաստան) և Երևան տանող երկաթուղային հատվածներում տեղի են ունեցել հոսանքազրկումներ: Այս մասին տեղեկացնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։

Որոշ հատվածներում պոկվել են կոնտակտային ցանցի լարերը, ծառեր են ընկել երկաթուղային գծերի վրա: Մինչև հուլիսի 3-ի ժամը 02:00 երկաթուղայինները կատարում էին վթարային աշխատանքներ, վերականգնելով Հարավկովկասյան երկաթուղու գնացքների շարժը:

Հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը ուշացել են Երևան - Բաթումի (1 ժամ 55 րոպե) և Բաթումի - Երևան (4 ժամ 52 րոպե) գնացքները, Գյումրի - Երևան (2 ժամ 37 րոպե) էքսպրեսը, ինչպես նաև Գյումրի - Երևան (3 ժամ 27 րոպե) և Երևան - Արաքս (44 րոպե) էլեկտրագնացքների: 18 ժամ 45 րոպեով ուշացել են նաև 6 բեռնատար գնացքներ:

Անցած գիշեր տեղի ունեցած ուժեղ քամու և անձրևի հետևանքների վերացումը կարող է հանգեցնել նաև այսօրվա ընթացքում գնացքների ուշացմանը: Խնդրում ենք ուղևորներին ճշտել տեղեկատվությունը ձեր քաղաքի կայարաններում:

Այսօր երկաթուղայինները իրականացնում են արտահերթ ստուգումներ` ուղու վիճակը ստուգելու, բնականոն աշխատանքն ու գնացքների երթևեկության անվտանգությունն ապահովելու համար: Հայցում ենք ուղևորների ներողամտությունը պատճառած անհարմարության համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել