lragir.am: ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն այցելել է Արարատի ցեմենտի գործարան՝ հանդիպելու գործարանի աշխատակիցներին:
Ծառուկյանը նշել է, որ Ազգային ժողովում տնտեսական հարցերի հանձնաժողովը որոշել է Իրանից ներմուծվող էժան ցեմենտի վրա լրացուցիչ տուրք դնել, սակայն նույնը չի անում կլինկերի դեպքում: «Հանձնաժողովում մարդ կա, որ չեն պատկերացնում կլինկերը որն ա, ցեմենտը որն ա», – ասել է Ծառուկյանը:
Նա նշում է, որ բազմաթիվ ընտանիքներ կարող են կորցնել աշխատանքը, սակայն «հանձնաժողովն ասում ա թող 1000 ընտանիք էլ չաշխատի, ինչ ա եղել որ»:
comment.count (0)