tert.am: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրություն է կատարվում Նորագավիթի ավտոմաքսատանը տեղի ունեցած միջադեպի առթիվ, երբ Նիկոլ Փաշինյանն այցելության ժամանակ աշխատակիցներից մեկին աշխատանքից ազատվելու կարգադրություն տվեց:
Այս մասին հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: «Օրենքը նախատեսում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը կոնկրետ պաշտոնատար անձի գործողությունների վերաբերյալ կարող է գնահատականներ հնչեցնել բացառապես փաստերի բազմակողմանի և օբյեկտիվ քննարկումից հետո՝ ըստ ընթացակարգի համապատասխան արդյունքի: Ներկայում Պաշտպանի աշխատակազմում իրականացվում է համապատասխան ուսումնասիրություն»,-ասացին գրասենյակից:
comment.count (0)