Հույս ունեք՝ համալրումներով կստանանք մեր երազանքների դատական համակարգը, որի որոշումները իրենց բնույթով կհամարվեն արդարության մարմնավորում․ Փաշինյանը՝ դատավորների թվակազմը 20-ով ավելացնելու մասին |tert.am|
12:32 - 08 հուլիսի, 2021

Հույս ունեք՝ համալրումներով կստանանք մեր երազանքների դատական համակարգը, որի որոշումները իրենց բնույթով կհամարվեն արդարության մարմնավորում․ Փաշինյանը՝ դատավորների թվակազմը 20-ով ավելացնելու մասին |tert.am|

tert.am: Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում համաձայնություն տվեց Բարձրագույն դատական խորհրդի՝ դատավորների թվակազմը 20 մասնագետով ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը։

Այսպիսով՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թվակազմը կավելացվի 8 դատավորով, մարզերում յուրաքանչյուր դատարանում դատավորների թիվը 1-ական դատավորով կավելանա, Վերաքննիչ քրեական դատարանի թվակազմը կավելանա 3 դատավորով։

«Պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում՝ ապահովելով 20 դատավորի հաստիքի ավելացման համար անհրաժեշտ ծախսերը»,- ասաց արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել