Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք է տվել Քարահանուջ համայնքի ղեկավարը. պաշտպան |armtimes.com|
15:06 - 16 հուլիսի, 2021

Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք է տվել Քարահանուջ համայնքի ղեկավարը. պաշտպան |armtimes.com|

armtimes.com: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալի դեմ ցուցմունք է տվել Քարահանուջի համայնքապետ Լուսինե Ավետյանը:

«Մի անձի հակասական ցուցմունքով գլխատում են մի ամբողջ համայնքի, և այդ մի ցուցմունքով կարող են մարդուն կալանավորվել»,-ասաց Մելքոնյանը:

Արմեն Մելքոնյանն ընդգծեց՝ Ավետյանն իր ցուցմունքը մի քանի օր հետո փոխել է. «Նա սկզբում ամբողջովին հերքել է, որ Առուշանյանն իրեն որևէ բան ասել է, հետագայում 3 անգամ հարցաքննվել է, մեկ ցուցմունքով ասել է՝ այո, Առուշանյանն ինձ ասել է «Հայաստան» դաշինքի համար բան անել»,-նշեց Գորիսի քաղաքապետի պաշտպանը և հավելեց՝ դատարանի որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում:

Քարահունջի համայնքապետը, հիշեցնենք, մեղադրվում է ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և քվեարկության գաղտնիությունը խախտելու մեջ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել