Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշման դեմ կներկայացվի վերաքննիչ բողոք
16:34 - 17 հուլիսի, 2021

Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշման դեմ կներկայացվի վերաքննիչ բողոք

Առուշ Առուշանյանի գործով կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքն արդեն պատրաստ է և այն երկուշաբթի առավոտյան մուտք կարվի ՀՀ քրեական վերաքննիչ դատարան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Առուշանյանի փաստաբանը հայտարարել է, որ Գորիսի համայնքապետը կալանավորվել է երկու ամսով։

Ըստ ՀՔԾ-ի՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է`երկու և ավելի ընտրողի կաշառք տալը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել