tert.am: Ավստրիայում հորդառար անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով մարդ է մահացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով տեղական wetter.at տեղեկատվական պորտալին։
Ի սկզբանե տեղեկություն է տարածվել այն մասին, որ անհայտ կորել է մի մարդ, որն ընկել է Զալահ գետը։ Ավելի ուշ, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է մարդու մարմինը։
Հայտնի է, որ Արևմտյան Եվրոպայում տեղացած հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել նաև Ավստրիայի Զալցբուրգ նահանգի Հալլեյն քաղաքում։ Կանխատեսումների համաձայն՝ երկուշաբթի եղանակային իրավիճակը Ավստրիայում կկայունանա։
comment.count (0)