Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ Զարթոնք համայնքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Անդրադառնալով Զարթոնք համայնքում ստեղծված իրավիճակին՝ հարկ եմ համարում տեղեկացնել, որ կողմերի հետ բազմիցս փորձել եմ ընդհանուր սեղանի շուրջ քննարկել վիճահարույց հարցերը և դրանց լուծման ողջամիտ տարբերակներ գտնել:
Սակայն, ինչ-ինչ հանգամանքների բերումով, մեր հանդիպումները չեն կայացել: Իսկ այժմ, տեղի ունեցած զարգացումներով պայմանավորված, խնդրի լուծումը գտնվում է բացառապես իրավապահ մարմինների տիրույթում:
Այնուամենայնիվ, կողմերին կրկին հորդորում եմ դադարեցնել բողոքի ակցիաները և ներհամայնքային խնդիրները փորձել կարգավորել օրենքի շրջանակներում:
comment.count (0)