Հայաստանում սպասվող ՏԻՄ ընտրությունների քարտեզը
21:24 - 27 հուլիսի, 2021

Հայաստանում սպասվող ՏԻՄ ընտրությունների քարտեզը

Հայաստանում լրացել են բազմաթիվ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետները, և այդ համայնքներում առաջիկայում սպասվում են ՏԻՄ ընտրություններ։

Մի քանի օր առաջ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել էին, որ  ՏԻՄ-երի հերթական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն կա 440 համայնքում։ Այս տարվա հուլիսի 7-ի դրությամբ՝ ՏԻՄ-երի արտահերթ ընտրություններ անցակցնելու անհրաժեշտություն կա մոտ 20 համայնքում (այդ թիվը կարող է փոփոխվել)։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անցած տարվա որոշմամբ 2021-ին ՏԻՄ ընտրությունների օրեր էին սահմանվել մարտի 14-ը, սեպտեմերի 26-ը և հոկտեմբերի 17-ը։ Մի քանի օր առաջ, սակայն, ԿԸՀ-ն որոշեց ՏԻՄ ընտրությունների օրեր սեպտեմբերի 26-ի և հոկտեմբերի 17-ի փոխարեն սահմանել հոկտեմբերի 17-ը և նոյեմբերի 14-ը։

Infocom-ը պատրաստել է սպասվող ՏԻՄ ընտրությունների պատկերն արտացոլող քարտեզ։

  • Կանաչ գույնով նշված են այն համայնքները, որտեղ լրացել են/աշնանը լրանում են և՛ ավագանու, և՛ համայնքապետի լիազորությունների ժամկետները, և այնտեղ կանցկացվեն ընտրություններ։
  • Կապույտով նշված են այն համայնքները, որտեղ լրանում է միայն ավագանու կամ միայն համայնապետի լիազորությունների ժամկետը, և որտեղ կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։
  • Մոխրագույնով նշված են այն համայնքները, որտեղ լրանում է համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը, բայց այնտեղ չեն անցկացվի ընտրություններ մինչև գործող ավագանու լիազորությունների ժամկետի ավարտը (մոխրագույնով նշված համայնքներում ընտրություններ չեն անցկացվի, քանի որ այնտեղ ՏԻՄ ընտրություններն այսուհետ լինելու են համամասնական ընտրակարգով, ինչը նշանակում է, որ պետք է ընտրվի ավագանի, ավագանու կազմից՝ համայնքապետ։ Երբ կլրանա ավագանու լիազորությունների ժամկետը, այն ժամանակ էլ կանցակցվեն ընտրություններ․ առավել մանրամասն՝ այստեղ)։
  • Նարնջագույնով նշված են այն համայնքները, որոնք միավորվել են՝ ձևավորելով խոշորացված համայնքներ, և այնտեղ առաջին անգամ պիտի միավորված կազմով ՏԻՄ ընտրություններ անցկացվեն։
  • Մանուշակագույնով նշված են այն համայնքները, որտեղ լրանում են ՏԻՄ լիազորությունների ժամկետները, սակայն ընտրություններ չեն կայանա մինչև այդ համայնքների խոշորացումը։

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել