Մխիթար Զաքարյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանների բողոքը
13:52 - 04 օգոստոսի, 2021

Մխիթար Զաքարյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանների բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժել է Մեղրի համայնքի նախկին ղեկավար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի  նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ փաստաբանի բողոքը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողնելով անփոփոխ:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը: Զաքարյանը կշարունակի մնալ կալանավորված:

Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308 րդ հոդվածի 2-րդ մասով  (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը): Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է բավարարել Մեղրի համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համար Մխիթար Զաքարյանի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համաձայնություն տալու մասին դատախազության միջնորդությունը: Մխիթար Զաքարյանը կալանավորվել է հուլիսի 13-ին:

Մխիթար Զաքարյանը հուլիսի 9-ին հրաժարական է տվել Մեղրիի քաղաքապետի պաշտոնից: Իր հրաժարականը նա բացատրել է աշխատանքը հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում շարունակելու ցանկությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել