Այս պահին շարունակվում են Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հայտնեց, որ այժմ ապամոնտաժում են «Ջազվե» սրճարանի տանիքի մեծ կոնստրուկցիաները, դրանից հետո կսկսվի սալահատակի ապամոնտաժումը։ Այնուհետև կապամոնտաժվի նաև «Ատլանտիկ» սրճարանի շարունակության հատվածը։
Դիտարկմանը, թե այսօր ցուցարարներ չկան, Մնացականյանը նշեց, որ երեկ՝ այս ժամին, ևս չկային։ «Կարող են լինել, խնդրեմ, մենք խնդիր չունենք, եթե կան բողոքողներ, կարող են գալ»,- ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը։
Նա ողջունեց «Ջազվե» սրճարանի սեփականատիրոջ հայտարարությունը՝ բողոքի ակցիան դադարեցնելու վերաբերյալ․ «Ուրախ ենք, ապրեն»։
comment.count (0)