Վիկտոր Մնացականյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին  ղեկավարն է։ Ծնվել է 1977թ․ հունիսի 25-ին։ 2008-2011թթ. եղել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդականը։ 2015թ.-ին մի շարք այլ անձանց հետ հիմնել է «Հայ ռեսուրս» համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունը։ 2017թ.-ից եղել է Հայկական գորգի ազգային կենտրոնի նախագահը։ «Պահպանվում է երևանցու կողմից» քաղաքացիական նախաձեռնության անդամ է։

Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ մեր այն սկզբունքներին․ «Հաղթանակ» կուսակցության նախագահ Վիկտոր Մնացականյան

Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ մեր այն սկզբունքներին․ «Հաղթանակ» կուսակցության նախագահ Վիկտոր Մնացականյան

«Հաղթանակ» կուսակցության նախագահ Վիկտոր Մնացականյանը «Ֆեյսբուք»-ում գրառում է կատարել սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ։  ««Հաղթանակ» կուսակցության անունից շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուր քվեի համար, որ տվել եք մեզ։ Սա մեր կուսակցության և ավագանու թիմի առաջին մասնակցությունն է քաղաքական պայքարին, սակայն հերթականը՝ Երևանը ՄԱՐԴԱՄՈՏ քաղաք դարձնելու ճանապարհին։ Շարունակելու ենք ձեզնից ստացած վստահության ուժով և նոր եռանդով ամեն ինչ անել, որ մեր սիրելի քաղաքն ավելի ընկալելի ու հասանելի դառնա որպես համայն հայության մայրաքաղաք, մեր երկիրը լցվի ձգողականության նոր ուժով, իսկ Արցախը մշտապես շնչի հայկականությամբ։ Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ մեր այն սկզբունքներին, որոնցով մասնակցում էինք Երևանի ավագանու ընտրություններին։ Երևանը ժամանակակից, մրցունակ, հարմարավետ, անվտանգ դարձնելու մեր տեսլականը շարունակելու է ծնունդ տալ նոր նախագծերի, որոնք իրականացվելու են ի շահ ձեզ և Երևանի։ Միևնույն ժամանակ, մենք մեր ներուժը, փորձառությունը և քաղաքային կառավարման տարբեր ոլորտներին վերաբերող մեր ծրագրային նախաձեռնությունները պատրաստակամորեն կներդնենք բոլոր այն համայնքներում, որտեղ մտադրություն և ցանկություն կլինի դառնալ հարմարավետ բնակավայր, զարգանալ համաչափորեն և ժամանակակից միտումներով։ Եվս մեկ անգամ շնորհակալ ենք։ Ամեն ինչ առջևում է»։ Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերի 17-ին Երևանում կայացած ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝ ՔՊ - 75․463 (32.57%), Ազգային առաջընթաց- 43․765 (18․89%), Մայր Հայաստան - 35․739 (15.43%), Հանրապետություն - 26․236 (11.32%), Հանրային ձայն - 22․431 (9.68%)։ 
20:20 - 18 սեպտեմբերի, 2023
ՔՊ-ն ինչպես պարտվել է Կապանում, Գորիսում, Մեղրիում ու Ալավերդիում, Վանաձորում, Գյումրիում, նույն կերպ այսօր երևանցին կասի իր վերջնական խոսքը․ Վիկտոր Մնացականյան
 |tert.am|

ՔՊ-ն ինչպես պարտվել է Կապանում, Գորիսում, Մեղրիում ու Ալավերդիում, Վանաձորում, Գյումրիում, նույն կերպ այսօր երևանցին կասի իր վերջնական խոսքը․ Վիկտոր Մնացականյան |tert.am|

tert.am: Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում տեղակայված թիվ 09/48 տեղամասում քվեարկեց «Հաղթանակ» կուսակցության ղեկավար, քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը ընտանիքի հետ։ «Ես եկել եմ մեծ ընտանիքիս հետ՝ կինս, դուստրերս, տղաս, մայրս, հայրս, քույրս, քրոջս աղջիկները: Մենք եկել ենք քվեարկենք, որ Երևանը դառնա մարդամոտ քաղաք և  ամենակարևորը՝ համաչափ զարգացած։ Ոչ միայն Կենտրոն համայնքն իր պուրակներով, այգիներով, հասարակական տարածքներով, մշակութային օջախներով, ժամանցի վայրերով, այլ ամբողջ Երևանը լինի համաչափ զարգացած: Տրանսպորտային ռեֆորմը միայն ավտոբուս բերել չի, դա աշխատանքի իմիտացիա չէ: Տրանսպորտային ռեֆորմ անելու համար պետք է հասկանանք խորքային խնդիրները»,- ասաց Վիկտոր Մնացականյանը։ Հարցին՝ եթե նրան չհաջողվի քաղաքապետ ընտրվել, արդյոք իրեն տեսնում է Երևանի ավագանու աշխատանքներում, Վիկտոր Մնացականյանը դրական պատասխան տվեց. «Իհարկե, ես եղել եմ ավագանու անդամ, ապա նշանակվել եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար: Տարիներով սրտացավ եմ Երևանի բոլոր խնդիրներին, խորքային ուսումնասիրել եմ քաղաքային պլանավորումը, ուրբանիստիկան, որպեսզի գա այս օրը և ես իմ ընկերներով,  «Հաղթանակ» կուսակցության ավագանու անդամի մյուս թեկնածուների հետ վերածնենք Երևանը, բերենք էմոցիոնալ համերաշխությունը քաղաքին: Երևանը երջանիկ քաղաք էր, ուրախ քաղաք էր, ինչը հիմա, ցավոք, չի նկատվում»: Անդրադառնալով Հանրայինի բանավեճին, Վիկտոր Մնացականյանն ասաց․ «Մենք բոլորս բանավեճին մասնակցեցինք, բայց մեզ բոլորիս խաբս տվեցին, և ես հիմա հասկանում եմ այն երկու թեկնածուներին, որոնք չեկան։ Նրանք վերջին օրով Հանրային հրավիրեցին իշխանության թեկնածուին։ ՔՊ-ն ինչպես պարտվել է Կապանում, Գորիսում, Մեղրիում ու Ալավերդիում, Վանաձորում, Գյումրիում, նույն կերպ այսօր երևանցին կասի իր վերջնական խոսքը»։
12:15 - 17 սեպտեմբերի, 2023
Վիկտոր Մնացականյանը նշանակվել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենի պաշտոնակատար
 |armtimes.com|

Վիկտոր Մնացականյանը նշանակվել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենի պաշտոնակատար |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահը նոր տնօրենի պաշտոնակատար ունի։ Այս պաշտոնը վստահվել է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանին։ Մնացականյանը հայտնեց, որ պաշտոնավարման առաջարկն ստացել է դեռ ամռանը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, մաեստրո Էդուարդ Թոփչյանի կողմից։ Նշեց, որ համավարակով, ապա նաեւ պատերազմական իրավիճակով պայմանավորված պաշտոնական ձեւակերպման մասը երկարաձգվել է։ Անդրադառնալով թաղապետի կառավարչական պաշտոնից մշակութային հաստատություն իր անցմանը՝ Մնացականյանն ասաց․ «Մշակույթից այդքան էլ հեռու մարդ չեմ։ Գիտեք՝ ինքս հիմնադրել եմ «Հայկական գորգի ազգային կենտրոնը» եւ «Որդան կարմիր» հայկական գորգի թանգարանը, տարբեր առիթներով միշտ մասնակցել եմ տարբեր մշակութային պրոյեկտների ու ղեկավարել դրանց մի մասը»։ Մնացականյանը նաեւ նկատեց՝ նոր աշխատանքը ստանձնելով լծվել է բազմաթիվ նոր ծրագրերի ու գաղափարների իրագործմանը։ Առաջիկայում Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումն են իրականացնելու, ապա Էդուարդ Միրզոյանի եւ այլն։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից էլ հայտնեցին, որ Վիկտոր Մնացականյանը Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նոյեմբերի 18-ին՝ 6 ամիս ժամկետով։ Այդ պաշտոնում նշանակումը մրցութային կարգով է։ Թափուր պաշտոնի մրցույթի անցկացման օրը, սակայն, դեռ որոշված չէ։Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։  
22:44 - 13 հունվարի, 2021
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եգիպտոսի նախագահի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եգիպտոսի նախագահի հետ

Պաշտոնական այցով Եգիպտոսում գտնվող Հհայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հանդիպել է ԵԱՀ նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսի հետ: Հայաստանի ԱԳՆ-ն հայտնում է, որ Մնացականյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու հայ-եգիպտական համագործակցության առավել ընդլայնման և ամրապնդման շուրջ։ Որպես համագործակցության գերակա ուղղություններ` զրուցակիցներն առանձնացրել են ՏՏ, էլեկտրոնային կառավարման, դեղագործության, զբոսաշրջության և գիտակրթական ոլորտները:  Հայաստանի ԱԳ նախարարը և Եգիպտոսի նախագահը բարձր են գնահատել ավանդական բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-եգիպտական հարաբերությունները՝ արժևորելով եգիպտահայ համայնքի կամրջող դերակատարությունը երկու երկրների և ժողովուրդների միջև կապերի ամրապնդման գործում: Մնացականյանը արժևորել է Եգիպտոսի պատմական դերը և ներկայիս փորձառությունը կրոնական բազմազանության և համերաշխության պահպանման ու ամրապնդման գործում: Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության հարցերի լայն շրջանակ։ Այս առնչությամբ Հայաստանի ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում անկայունություն արտահանելու փորձերի առնչությամբ՝ այդ համատեքստում կարևորելով խաղաղության և անվտանգության պահպանմանը միտված միջազգային համագործակցությունը:
19:18 - 14 սեպտեմբերի, 2020
Քաղաքապետարան մուտք է արվել մի նախագիծ, որը վերջին մեխն է խրելու Կոնդի տանջված հարցի վրա. Վ. Մնացականյան

Քաղաքապետարան մուտք է արվել մի նախագիծ, որը վերջին մեխն է խրելու Կոնդի տանջված հարցի վրա. Վ. Մնացականյան

Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Երևանի քաղաքապետարան մուտք է արվել մի նախագիծ, որով կառուցապատողը  Կոնդի՝ եզակի պահպանված բնական տարածքում կառուցապատման շինթույլտվություն է ուզում։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Հարգելիներս, մի քանի շատ կարևոր հարցի վրա կուզեի սևեռել ձեր ուշադրությունը։ Փորձել եմ մի քանի ամիս չկենտրոնանալ քաղաքաշինական խնդիրների վրա, բայց, այնուամենայնիվ, առանձնացրել եմ երկու կարևոր հարց, որոնք կարող են ճակատագրական լինել Երևանի ինքնության և ենթակառուցվածքների առումով։Առաջինը՝ տեղեկացա, որ օրեր առաջ Երևանի քաղաքապետարան մուտք է արվել մի նախագիծ, որը կարծես վերջնական մեխն է խրելու Կոնդի՝ այդքան տանջված հարցում, այն է՝ (նկարները կցված են) Սարյան փողոցի վրա պահպանված եզակի բնական տարածքում կառուցապատողը դիմել է շինթույլտվություն ստանալու համար։Հիմա փորձեմ բացատրել, թե ինչու եմ հատկապես դեմ։Նախ, տևական ժամանակ հետևելով Կոնդի խնդիրներին, փորձել եմ հասկանալ, թե ինչու է Երևանի ամենակենտրոնական, բարձրադիր ու գրավիչ հատվածն իշխանությունների կողմից (խոսքը վերաբերվում է և խորհրդային և անկախացումից հետո) տարբեր ժամանակներում ասոցացվել պրոբլեմի հետ։ Բոլորս գիտենք, որ խնդիրները շատ են, բայց հավատացնում եմ ձեզ՝ ԼՈւԾԵԼԻ, բայց նախ եկեք հասկանանք դիագնոզը։ Հիմնվելով կատարածս համեստ ուսումնասիրության վրա, որպես ուրբանիզմով զբաղվող և այդ վարչական շրջանի ղեկավարի մեկ տարվա պրակտիկ փորձ ունեցող մարդ, կիսվեմ իմ տեսակետով։ Տարբեր տեսանկյուններից ուսումնասիրելով Կոնդի խնդիրը՝ կարող եմ այսօր ծանրանալ ընդամենը մեկ խնդրի վրա։ Ես դա կոչում եմ «Կոնդի մուտքի խնդիր»։ Այսինքն եթե քաղաքացիների մեծ մասին հարցնենք, թե որտեղից նա կարող է ինչ-ինչ նպատակներով մտնել Կոնդ, իննսուն տոկոսի մոտ վստահաբար կտեսնենք հարցական դեմքեր։ Հենց այս՝ պարզ ու հասարակ թվացող խնդրի պատճառով մենք ունենք այն, ինչ ունենք, իսկ ավելի շուտ (չեմ վախենա օգտագործել այդ բառը)՝«Տարածքային Գետտո»։Հիմա վերադառնամ այդ շինթույլտվության հարցին. եթե մի օր անցնեք և ուսումնասիրեք Սարյան-Լեո-Պարոնյան- Պռոշյան-Ֆրիկ փողոցները, կտեսնեք, որ ընդամենը այդ մի հատվածն է մնացել «կուսական», որտեղ պահպանվել են և՛ Երևանի, և՛ Կոնդի համար ինքնատիպ տներ և Կենտրոնի համար շատ եզակի լանդշաֆտ՝ իր օրիգինալ կանաչապատ տարածքներով և ամենակարևորը՝ Կոնդից դեպի Երևան և Կենտրոնից դեպի Կոնդ բացվող տեսարանով։Նշեմ նաև, որ 90-ականների սկզբից այդ հատվածում արդեն կա վեց շենք՝ մեծ հաշվով անճաշակ և տեղանքին ոչ համահունչ։ Նշված նոր նախագիծը որակական առումով տարբերվում է մնացածից իր՝ ավելի ճաշակով ու ժամանակակից քաղաքաշինական լուծումներով, բայց միևնույնն է՝ այդտեղ կառուցապատումը կարծում եմ անթույլատրելի է։Երկրորդ խնդիրը վերաբերվում է Սարյան-Բյուզանդ-Արամ փողոցի միջնամասում գտնվող՝ Կոնդի կամ Հրազդանի կիրճ տանող թունելների դիմաց կատարվող շինարարությանը, որն արդեն ունի շինթույլտվություն՝ կառուցել ՀԷՑ-ի նոր ենթակայան։ Հիմա որտեղ եմ ես տեսնում խնդիրը։ Բնականաբար դեմ չեմ կատարվող շինարարությանն ու ներդրումներին, նաև հասկանում եմ, թե որքան կարևոր է զարգացնել քաղաքի ենթակառուցվածքները, բայց խնդրում եմ, որ դա արվի գրագետ և Երևանի համար պակաս ցավոտ ելքով։ Նշված հատվածը ևս եզակի է այդ ամբողջ հատվածում՝ Սարյանից մինչև Թումանյան, որտեղ կարելի է կառուցել ստորգետնյա կայանատեղի՝ մոտավորապես երկու հարյուր և ավելի մեքենաների համար։Եկեք միասին խնդրենք քաղաքային իշխանությանը՝ օրինակ երկարաժամկետ տրամադրել այդ ամբողջ տարածքը (անվճար հիմունքներով), իսկ ներդրողներին, որոնք համարվում են Երևանի, Ռուսաստանի և Լիբանանի լավագույն շինարարներից ու կառուցապատողներից և ենթադրում եմ, որ ունեն հարուստ փորձ, առաջարկենք իրենց նախագծերը հետագայում իրականացնել առաջին դեպքում՝ Կոնդի ավելի բարձրադիր մասում, երկրորդ դեպքում՝ գոնե 2-3 հարկանի ստորգետնյա ավտոկայանատեղիի վրա։ Ընդամենը պետք է, որ քաղաքային իշխանությունները հետևողական լինեն և պահանջեն ստորգետնյա կայանատեղիի կառացումը, իսկ արդեն վերևում ինչ ուզում են թող կառուցեն՝ կլինի ենթակայան, ռեստորան թե այլ ժամանցի վայր... Հարգելի՛ Քաղաքաշինության կոմիտե, Երևանի Քաղաքապետարան, Մշակույթի նախարարություն, ավագանու անդամներ, ուրբանիստներ, ճարտարապետ ընկերներ, սրտացավ քաղաքացիներ, Երևանի շատ խիտ բնակեցված հատվածում, որտեղ կան տասնյակ նորակառույց բարձրահարկ շենքեր, որտեղ գործում են բազմաթիվ հյուրանոցներ, ռեստորաններ, բացվել է մարդկային մեծ հոսքով այգի, չկան գրագետ գծանշումներով և համապատասխան քանակով ավտոկայանատեղիներ։ Խնդրում եմ գիտակցել պահի լրջությունը և կենտրոնանալ վերոնշյալ խնդիրների լուծման վրա և Կոնդի ու նրա հարակից տարածքներում հայտարարել շինարարությունների մորատորիում (մինչև Կառավարությունը կհայտարարի Կոնդի զարգացման նախագծերի քննարկում), քանի որ դա բխում է բացառապես Երևանի շահերից։ Շնորհակալություն ուշադրության համար»։
21:54 - 26 մայիսի, 2020
Եթե դատարանը թույլ չտա ապամոնտաժել, չեն ապամոնտաժվի. Վիկտոր Մնացականյան |news.am|

Եթե դատարանը թույլ չտա ապամոնտաժել, չեն ապամոնտաժվի. Վիկտոր Մնացականյան |news.am|

Ոնց օրենքն ասում է, այդպես է լինելու: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է լինելու այն ժամանակ, եթե դատարանը վճռի, որ Օպերայի հարակից երկու սրճարանները չեն ապամոնտաժվելու: Նշենք, որ ապամոնտաժման ենթակա 5 սրճարաններից 2-ի (Շոկոլադնիցա» եւ «Մանտալ») ներկայացուցիչները դատարան են դիմել՝ ապամոնտաժման աշխատանքները կանխելու եւ գործունեությունը շարունակելու նպատակով: «Մենք դրա համար տարբեր տարբերակներ ունենք: Դրա համար մենք չենք սպասում ամբողջին: Որը հնարավոր է՝ հիմա ապամոնտաժում ենք, բետոնային աշխատանքները մաքրելուց հետո կանցնենք կանաչապատմանը: 5-ից 3-ն արդեն ապամոնտաժվել են», – ասաց Մնացականյանը: Նա հորդորեց ընդամենը մի քանի օր զինվել համբերությամբ, եւ արդեն հնարավոր կլինի տեսնել նաեւ կանաչապատման աշխատանքները: Իր հերթին քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը նշեց, որ 15 օրվա մեջ ամեն ինչ մաքրված կլինի, կանաչ գազոնը պատրաստ կլինի. «Հետո արդեն մրցույթ շահած ընկերությունները կանաչապատման, սալիկներով կահավորման հարցերը կլուծեն»: news.am  
09:44 - 16 մարտի, 2019
Երեւանի բնակիչներին շենքերի ձեղնահարկերն օգտագործելու հնարավորություն կտրվի. Վիկտոր Մնացականյան |news.am|

Երեւանի բնակիչներին շենքերի ձեղնահարկերն օգտագործելու հնարավորություն կտրվի. Վիկտոր Մնացականյան |news.am|

Մենք հնարավորություն ենք տալու Երեւանի բնակիչներին որոշ թեք նաեւ հարթ տանիքներով շենքերի ձեղնահարկերի (մանսարդ) հնարավորություններն օգտագործել, բայց որ միանման լինի, եւ շենքին համապատասխանի, եւ քաղաքի ճարտարապետության գեղագիտական տեսքը չփչացնի: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը՝ հավելելով, որ դա առանձին ծրագիր է լինելու: Նրա խոսքով, այստեղ քաղաքապետարանը շահում է, որ տանիքների վերանորոգման համար այլեւս միլիոնավոր դրամները չեն ծախսի:   «Որովհետեւ գիտեք, որ մեր բնակֆոնդը, հատկապես Կնետրոնի, շատ հին է: Մենք հիմա ուզում ենք խրախուսել, որ նոր շինարարություն զարգանա, Երեւանի բնակիչները նոր քառակուսի մետրեր ունենան քաղաքի կենտրոնում, բայց առանց քանդելու, կառուցելու նոր շենքեր: Այլ ընդամենը շենքերի վրա հազարավոր նոր քառակուսիներ կավելանան: Մենք ուղղակի թույլ կտանք, որ մի քանի շենքեր, որոնք արդեն սկսել են, որոնք գնել են հող, արդեն արել են փոսային աշխատանքները, դրանք թվով 10-12-ն են, բնակիչների հետ բանակցություններն ավարտին հասցնելուց հետո, մեկինը փոքրացնում ենք, մյուսինը հարկայնությունն ենք հստակեցնում»,-ասաց Մնացականյանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ, շատ չեն ուզում, որ Կենտրոնում շինարարություն լինի: news.am
08:30 - 16 մարտի, 2019
Կասկածներ ունենք, որ երեկվա ակցիան ուղղորդված էր։ Ոստիկանությունն արդեն ուսումնասիրում է դա․ Վիկտոր Մնացականյան

Կասկածներ ունենք, որ երեկվա ակցիան ուղղորդված էր։ Ոստիկանությունն արդեն ուսումնասիրում է դա․ Վիկտոր Մնացականյան

Երևանի կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, անդրադառնալով երեկվա բողոքի ակցիային՝ ընդդեմ Օպերայի սրճարանների ապամոնտաժման, նշեց, որ ուզում է հասկանալ՝ ովքեր էին այնտեղ իսկապես սրճարանների աշխատողները և ովքեր պարզապես հրահրողներ։ «Մենք շատ կասկածներ ունենք, որ դրանք ուղղորդված էին։ Տվյալներ ունենք, որ տարբեր տեղերից ինչ-որ երիտասարդներից ինչ-որ զանգեր են ստացել։ Հիմա ոստիկանությունն արդեն ուսումնասիրում է, ձեզ էլ կխնդրեի՝ եթե ինչ-որ կասկածելի բան նկատել եք, ասեք: Փորձում են այս վերականգնման աշխատանքներին տալ ինչ-որ քաղաքական երանգներ, ինչ-որ բաներ հնչեցնել, գոռալ։ Շատ ցավում եմ, որ այս գեղեցիկ բանը, որ ուզում ենք անել, ինչ-որ մարդկանց պատճառով նեգատիվ լույսի ներքո եղավ, բայց տեսաք, որ ամեն ինչ լավ է, երևանցիները մեզ սատար կանգնեցին»,- ասաց Վիկտոր Մնացականյանը։Նա նաև անդրադարձավ դիտարկմանը, թե սրճարանների սեփականատերերի հետ երկխոսելու դեպքում գուցե չլիներ այս իրավիճակը՝ պատասխանելով․ «Սրանք ինքնակամ կառույցներ են, ու եթե բոլոր ինքնակամ կառույցները ապամոնտաժելու համար քաղաքապետարանը երկխոսություն սկսի, մենք հեռու չենք գնա»։
09:19 - 15 մարտի, 2019
Չենք թողնելու Օպերայի տարածքում և Հանրապետության հրապարակում լինեն սրճարաններ. Վիկտոր Մնացականյան

Չենք թողնելու Օպերայի տարածքում և Հանրապետության հրապարակում լինեն սրճարաններ. Վիկտոր Մնացականյան

Չենք թողնելու երբեք այլևս Օպերայի տարածքում և Հանրապետության հրապարակում լինեն սրճարաններ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը։ «Այսօր խոսքը վերաբերվում է երկու կաֆեներին, եթե չեմ սխալվում երկու կաֆեներում գրանցված 8 հոգի են։ Եթե մենք խոսում ենք իրավական պետությունից, հեղափոխությունից և եթե մենք փորձում ենք այս ամբողջը կատարել և 81 տոկոսը մեզ վստահել է, վստահել է առաջին հերթին սենց բաների համար, ընկերներ, որ կարողանանք էս ցավոտ ռեֆորմներն անել, իհարկե սա ցավոտ է, հասկանում ենք այդ մարդկանց, բայց մենք էդ մարդկանց ոչ տունն ենք քանդում, ոչ էլ, մեզանից խլածը՝ երևանցիներից ու երևանից։ Մենք ընդամենը խնդրում ենք ազատել զբոսայգին», - ասաց թաղաապետը։ Օպերայի հարակից տարածքում շարունակում են սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Սա հարուցել է սրճարանների աշխատակիցների բողոքը։ azatutyun.am
09:49 - 14 մարտի, 2019