Բրիտանացի խորհրդարանականները կողմ են քվեարկել Brexit-ի հետաձգմանը
06:28 - 15 մարտի, 2019

Բրիտանացի խորհրդարանականները կողմ են քվեարկել Brexit-ի հետաձգմանը

Բրիտանացի խորհրդարանականները կողմ են քվեարկել Brexit-ի հետաձգմանը։ Այս առաջարկությունը սատարել է 412 պատգամավոր, դեմ է եղել 212-ը։ Ինչպես հայտնում է BBC-ն, սա նշանակում է, որ Մեծ Բրիտանիան մարտի 29-ին չի լքի Եվրոպական միությունը, ինչպես նախատեսվում էր նախկինում։

Վարչապետ Թերեզա Մեյի խոսքերով, եթե խորհրդարանականները հաջորդ շաբաթ կողմ քվեարկեն Brexit-ի հարցով իր առաջարկած գործարքին, այն կարող է հետաձգվել երեք ամսով՝ մինչեւ հունիսի 30-ը։ Եթե նրանք նորից մերժեն գործարքը, Մեյը կձգտի անցկացնել ավելի երկարատեւ հետաձգումը, սակայն ցանկացած որոշում պետք է հանաձայնեցվի ԵՄ անդամ մնացած 27 երկրների հետ։

news.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել