Փետրվարին երիտասարդ ընտանիքներին մոտ 2․5 անգամ ավելի շատ հիփոթեք են տվել |Pan.am|
10:01 - 15 մարտի, 2019

Փետրվարին երիտասարդ ընտանիքներին մոտ 2․5 անգամ ավելի շատ հիփոթեք են տվել |Pan.am|

2019 թվականի փետրվարին 2018 թվականի նույն ամսվա համեմատ 145%-ով աճել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում հատկացվող վարկերի ծավալը։

Ընթացիկ տարվա հունվարին նախորդ հունվարի համեմատ այդ աճը կազմել է 131%։

Ծրագրում 2018 թվականին նոր կառավարության իրականացրած էական բարելավումների արդյունքում 2018-ի տարեվերջին և 2019 թվականի տարեկսկզբին ավելի ակնհայտ է դարձել շահառուների աճը:

Մասնավորապես, 2018 թվականի նոյեմբերին 2017 թվականի նույն ամսվա նկատմամբ վարկերի ծավալը աճել է 41%-ով, դեկտեմբերին՝ 2017-ի նույն ամսվա նկատմամբ՝ 85%-ով։

Ծրագրի շրջանակում վարկավորմամբ է զբաղվում 19 ֆինանսական կազմակերպություն` 14 բանկ և 5 վարկային կազմակերպություն: Առ 2019 թվականի մարտի 5-ը տրվել է 3935 վարկ (2041 վարկ Երևանում, 1894՝ ՀՀ մարզերում), որոնց ընդհանուր պայմանագրային ծավալը կազմել է մոտ 33․391 մլրդ դրամ (21․469 մլրդ դրամ Երևանում, 11․922 մլրդ ՀՀ մարզերում):

panarmenian.net


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել