Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պետք է հեռանա իր պաշտոնից հանուն նրա, որպեսզի ԵՄ-ից դուրս գալու գործարքն աջակցեն նրա ազդեցիկ կուսակիցները, հաղորդում է The Daily Telegraph-ը:
Նախնական տվյալներով՝ պատգամավորները ցանկանում են, որ Մեյը հեռանա մայիսյին կամ հուլիսին՝ ԵՄ հետ բանակցությունների նոր փուլը թողնելով իր իրավահաջորդին:
Նշվում է, որ այժմ Մեյին աջակցում են կառավարության միայն երկու անդամներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բրիտանիայի վարչապետն առաջարկել էր 3-րդ անգամ Brexit-ի վերաբերյալ գործարքի համար քվեարկություն անցկացնել: Նախկինում այն արդեն երկու անգամ մերժվել է:
comment.count (0)