ՌԴ-ն պատրաստ է ակտիվ ներդրում ունենալ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի կարգավորման հարցում․ ՌԴ ԱԳՆ
 |tert.am|
18:15 - 05 օգոստոսի, 2021

ՌԴ-ն պատրաստ է ակտիվ ներդրում ունենալ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի կարգավորման հարցում․ ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Բիկանտովն օգոստոսի 5-ին կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զինված բախումներին:

«Կարող եմ ընդգծել, որ ռուսական կողմը լրջորեն մտահոգված է վերջերս հաճախացած զինված միջադեպերի առնչությամբ, որոնք տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում: Հատկապես մտահոգիչ է այն, որ դրանք ուղեկցվում են մարդկային կորուստներով երկու կողմից: Ցավալիորեն, չնայած բոլոր ձեռնարկվող քայլերին՝ լարվածությունը սահմանին դեռևս չի նվազում: Այս առումով բոլոր կողմերին կոչ ենք անում խուսափել յուրաքանչյուր գործողությունից, որը կհանգեցնի իրավիճակի հետագա վատթարացմանը: Բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծել բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական եղանակով»,- ասել է դիվանագետը:

Վերջինս հավելել է, որ «Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս ակտիվ ներդրում ունենալ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման գործում, այդ թվում՝ ապաէսկալացիոն միջոցների և սահմանազատման և սահմանագծման աշխատանքների գործարկմամբ»:

Ավելի մանրամասն՝ tert.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել