azatutyun.am: Տավուշի Ազատամուտ գյուղից դեպի ադրբեջանական Ղազախ տանող հատվածում ռազմական ոստիկանության ուժեղացված հսկողություն է իրականացվում, տեղի բնակիչները ենթադրում են, որ այս պահին երկու երկրների պաշտոնյաների հանդիպում է ընթանում։
Առավոտյան տեղացիները դեպի Ադրբեջանի սահման գնացող պետական մեքենաներ են տեսել։
Սահմանազատման հանձնաժողովները ապրիլի 19-ին համատեղ հայտարարություն էին տարածել ու վերջնաժամկետ սահմանել, թե տեղանքում չափումների արդյունքում կազմելու են սահմանագծի չորս հատվածների նկարագրությունն ու մինչև մայիսի 15-ը դրա մասին աձանագրություն են ստորագրելու։
comment.count (0)