Արշակ Կարապետյանը և Արայիկ Հարությունյանը քննարկել են իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում
10:27 - 06 օգոստոսի, 2021

Արշակ Կարապետյանը և Արայիկ Հարությունյանը քննարկել են իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում

Օգոստոսի 5-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։

«Քննարկվել են իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը և այլ, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել