ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կրկին Սյունիքում է |azatutyun.am|
12:06 - 06 օգոստոսի, 2021

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կրկին Սյունիքում է |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կրկին Սյունիքի մարզում է։ Նրա հետ Սյունիքում է նաև ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն։

«Սյունիքը Հայաստանի իմ սիրած վայրերից մեկն է, քանիցս եղել եմ այստեղ և այս ամռանը, երբ անձնական ժամանակ ունեի, ցանկացա հենց այստեղ անցկացնել։ «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում այցելել մեր գործընկեր «Բասեն» հյուրանոց՝ Հասմիկին և միասին գեղեցիկ ճամբարային արշավ կանցկացնենք», - USAID Armenia-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասում է դեսպանը։

Ջոն Ալելոնն էլ նշում է, որ առաջին անգամ է Սյունիքում՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը այստեղ շատ ծրագրեր է իրականացնում․ - «Սա նշանակում է, որ ես շատ անգամներ առիթ կունենամ վերադառնալ Սյունիքի մարզ։ Այստեղ շատ գեղեցիկ վայրեր կան»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել