Լին Թրեյսի

2019թ. փետրվարի 19-ից՝ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը: Ավագ կադրային դիվանագետ է: Մինչ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակվելը զբաղեցրել է Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը՝ Պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի բյուրոյում: 2014-2017թթ. նա ԱՄՆ փոխդեսպանն էր  Մոսկվայի (Ռուսաստան) դեսպանությունում:

Լ. Թրեյսին զբաղեցրել է մի շարք այլ բարձր պաշտոններ. 2012-2014 թթ. եղել է Կենտրոնական Ասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալը՝ Հարավային ու Կենտրոնական Ասիայի բյուրոյում, իսկ 2010-2011 թթ.՝ ԱՄՆ փոխդեսպանը Աշխաբադի (Թուրքմենստան) դեսպանությունում: 2006-2009թթ. նա Փեշավարի (Պակիստան) ԱՄՆ հյուպատոսարանի գլխավոր դիվանագիտական պաշտոնյան էր, ընդ որում, այս պաշտոնում նա արժանացել է պետքարտուղարի կողմից շնորհվող հերոսության պարգեւի:  2004-2006 թթ. նա ղեկավարել է Աստանայում (Ղազախստան) ԱՄՆ դեսպանության ներկայացուցչության գործունեությունը: Լ. Թրեյսին նաեւ ծառայել է Քաբուլի (Աֆղանստան) եւ Բիշկեքի (Ղրղզստան) դեսպանություններում, իսկ 2000-2001 թթ. աշխատել է Պետքարտուղարության Նորանկախ պետությունների հատուկ հանձնակատարի գրասենյակում:

Լ. Թրեյսին բակալավրի կոչում է ստացել Ջորջիայի համալսարանում (Աթենք, Ջորջիա), ապա ուսանել է իրավագիտություն Ակրոնի համալսարանում (Ակրոն, Օհայո): 2017թ. նա արժանացել է Պետքարտուղարության պատվավոր պարգեւի՝ Մոսկվայում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնում իր ակնառու ծառայության համար: Գիտի ռուսերեն:

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան դեմարշ են հայտնել
 |tert.am|

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան դեմարշ են հայտնել |tert.am|

tert.am: ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան դեմարշ են հայտնել՝ կապված Սևաստոպոլի վրա երեկվա հարձակման հետ, որը, ինչպես հայտարարել է ՌԴ ՊՆ-ն, իրականացրել են Ուկրաինայի զինված ուժերը՝ օգտագործելով ամերիկյան հեռահար ATACMS հրթիռներ։ «Ընդգծվել է, որ Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմ մղող և փաստացի հակամարտության կողմ դարձած ԱՄՆ-ն, Ուկրաինայի զինված ուժերին մատակարարելով ամենաժամանակակից սպառազինությունը, այդ թվում՝ Սևաստոպոլի բնակիչների դեմ կիրառված կասետային մարտագլխիկներով ATACMS հրթիռներ, որոնց թիրախի սահմանումն ու թռիչքային նպատակների ներդրումն իրականացնում են ամերիկացի ռազմական մասնագետները, այս հանցագործության համար հավասար պատասխանատվություն է կրում Կիևի ռեժիմի հետ», - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում: Մոսկվան նաև հայտարարել է, որ նման գործողությունները «անպատիժ չեն մնա»։ Նշենք, որ նախօրեին Սևաստոպոլում Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ երկու երեխա, ավելի քան 120-ը վիրավորվել է, հայտնում են քաղաքային իշխանությունները։  ՌԴ առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել է 124 մարդ։ Տուժածների թվում, ՌԴ առողջապահության նախարարության տվյալներով, կա 27 երեխա։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ հարձակումն իրականացվել է կասետային մարտագլխիկով ATACMS մարտավարական հրթիռների կիրառմամբ։ Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Սևաստոպոլում արձակված հրթիռներից չորսը խոցվել են։ «Եվս մեկ հրթիռ, վերջին փուլում հակաօդային պաշտպանության համակարգերի խոցման հետևանքով, շեղվել է թռիչքի հետագծից, ինչից հետո դրա մարտագլխիկը պայթել է օդում՝ քաղաքի տարածքում», - ասել է Սևաստոպոլի ղեկավար Միխայիլ Ռազվոզժաևը: Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով հրթիռի բեկորներն ընկել են մարդաշատ քաղաքային լողափում: Սևաստոպոլում հունիսի 24-ը սգո օր է հայտարարվել։ Չեղարկվել են բոլոր մշակութային, մարզական և այլ հանրային միջոցառումները։ Հեռուստատեսությամբ և ռադիոյով ժամանցային հաղորդումներ չեն հեռարձակվի։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հրթիռային հարվածի մեղավորը Վաշինգտոնն է Ուկրաինայի հետ միասին։
14:07 - 24 հունիսի, 2024
Ահաբեկչության սպառնալիքի մասին ռուսներին ԱՄՆ-ի տված տեղեկատվությունը կոնկրետ էր և արժանահավատ. Թրեյսի |azatutyun.am|

Ահաբեկչության սպառնալիքի մասին ռուսներին ԱՄՆ-ի տված տեղեկատվությունը կոնկրետ էր և արժանահավատ. Թրեյսի |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ևս մեկ անգամ ընդգծել է, որ ԱՄՆ-ը սկզբունքային դիրքորոշում ունի ահաբեկչական սպառնալիքների մասին այլ երկրներին նախազգուշացնելու հարցում։ Նա հրապարակել է պաշտոնական հայտարարություն, որով ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել մեկ շաբաթ առաջ Կրասնոգորսկում Crocus City Hall համերգային համալիրում բազմաթիվ անմեղ մարդկանց ահաբեկչական սպանության կապակցությամբ: «Միացյալ Նահանգները միանշանակ դատապարտում է ահաբեկչությունը դրա բոլոր դրսևորումներով: Մենք հիշում ենք, որ Ռուսաստանն առաջինը մեզ հետ կապ հաստատեց 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո: Ահաբեկչության դեմ պայքարում մեր երկրի սեփական փորձից ելնելով, մենք որդեգրել ենք ուրիշներին նախազգուշացնելու և տեղեկատվություն փոխանցելու գործելակերպ, երբ առկա է վտանգ խաղաղ բնակիչների համար: Խոսքը ոչ միայն մեր դաշնակիցների, այլև այն երկրների մասին է, որոնց հետ մենք կարող ենք ունենալ խորը տարաձայնություններ, այդ թվում՝ Ռուսաստանի»,- ասել է Լին Թրեյսին: Դեսպանի փոխանցմամբ, ռուսաստանցի մի շարք պաշտոնյաներ խեղաթյուրել և հրապարակայնորեն մերժել են «Իսլամական պետություն» կառույցից բխող սպառնալիքի մասին ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի անվտանգության ծառայություններին ամսվա սկզբին տրամադրված տեղեկատվության օգտակարությունը: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
10:12 - 30 մարտի, 2024
Ռուսաստանում ԱՄՆ դեսպանին 3 ՀԿ-ներին աջակցությունը դադարեցնելու պահանջով նոտա են հանձնել
 |armeniasputnik.am|

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանին 3 ՀԿ-ներին աջակցությունը դադարեցնելու պահանջով նոտա են հանձնել |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին կանչել են ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան տեղեկացրել են ամերիկյան երեք ՀԿ-ները անցանկալի ճանաչելու մասին և նոտա են հանձնել՝ պահանջելով դադարեցնել նրանց ուղղվող ցանկացած աջակցություն: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ «Մարտի 7-ին Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավար Լին Թրեյսին, որին ծանուցել են Ռուսաստանի Դաշնությունում երեք ամերիկյան ՀԿ-ներ անցանկալի ճանաչելու մասին («Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ», «Մշակութային հեռանկարներ» և «Միջազգային կրթության ինստիտուտ»), որոնք դեսպանատան աջակցությամբ իրականացնում են հակառուսական ուղղվածության ծրագրեր և նախագծեր, և «ազդեցության գործակալների» հավաքագրում են իրականացնում՝ կրթական և մշակութային փոխանակումների քողի տակ»,-նշել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում: Դեսպանին պաշտոնական նոտա են հանձնել՝ պահանջելով դադարեցնել նշված ՀԿ-ների գործունեությանն ուղղվող ցանկացած աջակցություն, որը, շարունակվելու դեպքում, կդիտարկվի որպես ռուսական օրենսդրության խախտում, ինչպես նաև դիվանագիտական առաքելության պաշտոնական կայքից և սոցիալական ցանցերից հեռացնել այդ ՀԿ-ների կողմից իրականացվող կրթական նախագծերի և ծրագրերի ցանկը, որոնք ուղղված են Ռուսաստանի հասարակությանը խորթ դրույթների և արժեքների տարածմանը: «Հատուկ ընդգծվել է, որ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին միջամտելու փորձերը, ներառյալ դիվերսիոն գործողությունները և ապատեղեկատվության տարածումը ընտրությունների և հատուկ ռազմական գործողության համատեքստում, խիստ և վճռական կերպով կկանխվեն ընդհուպ մինչև նման գործողություններին մասնակից ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների արտաքսումը պերսոնա նոն գրատայի կարգավիճակով»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ էր արել ԱՄՆ դեսպանին դադարել ստել ու լռել այն մասին, որ «ռուս ժողովրդի հետ մարդասիրական կապերը զարգացնելու» Վաշինգտոնի փորձերն իրականում ուղղված են ՌԴ-ում քայքայիչ գործունեությանը:
17:13 - 07 մարտի, 2024
Պատերազմի պատճառով Ռուսաստանի հեղինակությունը «ազատ անկման մեջ է». ՌԴ-ում ԱՄՆ դեսպան |tert.am|

Պատերազմի պատճառով Ռուսաստանի հեղինակությունը «ազատ անկման մեջ է». ՌԴ-ում ԱՄՆ դեսպան |tert.am|

tert.am: Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները երկար ժամանակ գտնվում են «ամենացածր կետերից մեկում», «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Նա կարծում է, որ Ուկրաինայում պատերազմի պատճառով Ռուսաստանի հեղինակությունը «ազատ անկման մեջ է»։ Ռուսական մամուլին տված իր առաջին հարցազրույցում դիվանագետն ասել է, որ «տխուր է տեսնել, թե որ ուղղությամբ է գնում Ռուսաստանը»: «Այն կարծես թե շարժվում է դեպի անցյալ՝ բռնաճնշումների ժամանակաշրջան»,- ասել է դեսպանը:  «Տխուր և մտահոգիչ է տեսնել, թե ինչպես են այլակարծության և հիշողության ձայները կրկին խլացվում: Եվ այստեղ, գիտեք, հարց է առաջանում՝ ինչո՞վ է դա օգնում Ռուսաստանի ապագային: Որովհետև հիմա ուկրաինացիներն էլ ավելի վճռական են անդամակցել ՆԱՏՕ-ին։ Եվ ոչ միայն ուկրաինացիները, այլև Ֆինլանդիան ու Շվեդիան, երկրներ, որոնք երկար ժամանակ չեզոք էին։ Ֆինլանդիան նոր է միացել ՆԱՏՕ-ին, և մենք ակնկալում ենք, որ հաջորդը կլինի Շվեդիան: Հետևաբար, երբ լսում եմ, թե ինչպես են Ռուսաստանում այս բոլոր գործողությունները բացատրվում անվտանգության նկատառումներով, և հետո նայում եմ ներկա իրավիճակին, չեմ կարող գտնել այն հարցի պատասխանը, թե ինչպես է այս ամենը նպաստել Ռուսաստանի անվտանգության ամրապնդմանը», - ասել է ԱՄՆ դեսպանը: Դիվանագետն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի կառավարության միջև տարաձայնությունները «Ռուսաստանի ժողովրդի հետ տարաձայնություններ չեն»։ «Ցանկանում եմ ընդգծել, որ ԱՄՆ-ն ռուսներին չի դիտարկում որպես թշնամի։ Հիմա շատ է խոսվում ռուսաֆոբիայի, Ռուսաստանի չեղարկման, Ռուսաստանի ապագայի չեղարկման մասին։ Սա չէ Միացյալ Նահանգների նպատակը: Եվ մենք, անշուշտ, ոչ մի կերպ չենք ցանկանում վերացնել Ռուսաստանի ժողովրդին»։ Ըստ Թրեյսիի՝ Ուկրաինայում ռուսական պատերազմը թուլացրել է Ռուսաստանը և «ռուսներին ստիպել է վճարել մի գին, որը ժամանակի ընթացքում միայն կավելանա»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում  
13:02 - 28 ապրիլի, 2023
ՌԴ-ում ԱՄՆ-ի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
 |azatutyun.am|

ՌԴ-ում ԱՄՆ-ի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվայում հանդիպել են ԱՄՆ-ի և Ադրբեջանի դեսպանները։ Ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ հանդիպելու ցանկություն է հայտնել դեսպան Լինն Թրեյսին։ «Լինն Թրեյսին հիշել է 2022 թվականի Ադրբեջան կատարած իր այցի մասին, ասել, որ նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը շատ հաճելի տպավորություն է թողել իր վրա»,- հայտնում է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանության մամլո ծառայությունը։ Լինն Թրեյսին մինչև ՌԴ-ում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը գլխավորելը ԱՄՆ-ի դեսպանն էր Հայաստանում։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ ամերիկացի պաշտոնյան դեսպան Բյուլբյուլօղլուի հետ զրույցում շեշտել է, որ ԱՄՆ-ը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմամբ, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբարությունների շուտափույթ կարգավորմամբ։ «Հանդիպման վերջում հյուրին նվիրվել է «Ղարաբաղը օկուպացիայից առաջ և հետո» գիրքը, որը նրբաճաշակ տպագրվել է Հեյդար Ալիևի Հիմնադրամի կողմից», - տեղեկացնում է ադրբեջանական դեսպանությունը:
23:01 - 23 փետրվարի, 2023
Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ
 |factor.am|

Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ |factor.am|

factor.am: Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ, նրան բողոք են փոխանցել՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակում «Վաշինգտոնի ներգրավվածության ընդլայնման հետ», գրում է Ինտերֆաքսը։ «Փետրվարի 21-ին ՌԴ ԱԳՆ կանչված ամերիկյան դիվանագիտական ​​առաքելության ղեկավարին դեմարշ է արվել՝ կապված Կիևի վարչակարգի կողմից ռազմական գործողություններին ԱՄՆ-ի աճող ներգրավվածության հետ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ «դեսպանին հանձնված նոտայում նշվել է Ուկրաինային զինատեսակներով խթանելը, ինչպես նաև ռուսական ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու համար թիրախների փոխանցումը ակնհայտորեն ապացուցում է ամերիկյան կողմի պնդումների անհամապատասխանությունն ու կեղծիքը, որ Միացյալ Նահանգները հակամարտության կողմ չէ»։ «Նշվել է նաև, որ Կիևին մատակարարվող զենքերը, ինչպես նաև սպասարկող անձնակազմը, այդ թվում՝ ամերիկացի քաղաքացիները, օրինական թիրախ են»,- ասվում է հայտարարության մեջ։ Շարունակությունը՝ factor.am-ում
16:49 - 21 փետրվարի, 2023
Մոսկվայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին առաջին անգամ այցելել է Ռուսաստանի ԱԳՆ |azatutyun.am|

Մոսկվայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին առաջին անգամ այցելել է Ռուսաստանի ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին այսօր առաջին անգամ այցելել է Ռուսաստանի ԱԳՆ։ Այստեղ Թրեյսին հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ։ Բանակցությունների ավարտին հրապարակված հաղորդագրության մեջ ռուսական կողմը տեղեկացրել է, որ Թրեյսին ու Ռյաբկովը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր։ «Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին մատնացույց է արվել ԱՄՆ կողմից որդեգրված առճակատման կուրսի անարդյունավետությունը, որը հղի է բացասական հետևանքներով», - հայտարարել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը՝ հավելելով, - «հանդիպման ժամանակ ընդգծվել է՝ ռուսական կողմը ակնկալում է, որ իր գործունեության ընթացքում դեսպանը խստորեն կհետևի ռուսական օրենքներին, կպահպանի մեր կանոններն ու սովորույթները, հավատարիմ կլինի պաշտոնավարման երկրի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին»։
17:58 - 30 հունվարի, 2023
Ռուսաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին ժամանել է Մոսկվա
 |hetq.am|

Ռուսաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին ժամանել է Մոսկվա |hetq.am|

hetq.am: Ռուսաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին ժամանել է Մոսկվա։ Այդ մասին նշվում է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանության տելեգրամյան ալիքում։ «Բարի վերադարձ Ռուսաստան, դեսպան Թրեյսի»,- նշվում է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանության տելեգրամյան ալիքում։ Դեռ հունվարի 4-ին ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել էր, որ Լին Թրեյսին առաջիկա օրերին կժամանի Մոսկվա։ «Լին Թրեյսին վերջերս հաստատվել է այդ պաշտոնում։ Ինչքանով ես գիտեմ, դեսպանն անհամբերությամբ սպասում է, որ անցնի Մոսկվայում իր պարտականություններին։ Նա նախկինում աշխատել է Մոսկվայում առաքելության ղեկավարի տեղակալ։ Դա այն մարդն է, որը գիտի երկկողմ հարաբերությունները, հավանաբար, ամենալավը։ Մենք անհամբերությամբ սպասում ենք, որ դեսպանն անցնի իր պարտականություններին, քանի որ կարևոր է ունենալ դեսպաններ, որոնք ներկայացնում են ԱՄՆ-ը ուրիշ երկրներում։ Դա հատկապես կարևոր է Ռուսաստանի պարագայում, որտեղ մենք պահպանում ենք կապի ալիքներ»,- ասել էր ամերիկացի պաշտոնյան։ Սեպտեմբերի 20-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Լին Թրեյսիի թեկնածության առաջադրման մասին։ ԱՄՆ Սենատը 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Լին Թրեյսիին հաստատել էր Ռուսաստանում ամերիկյան դեսպանության ղեկավարի պաշտոնին։ Թրեյսին դարձել է այդ պաշտոնում առաջին կինը։ Նա կադրային դիվանագետ է։ Մինչև վերջերս զբաղեցնում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։ Լին Թրեյսին 2019 թվականի փետրվարից մինչև 2022 թվականի վերջ զբաղեցնում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։ Նոր պաշտոնում նա կփոխարինի Ջոն Սալիվանին, որն այդ պաշտոնը թողել է սեպտեմբերի 4-ին։ Դրանից հետո գործերի ժամանակավոր հավատարմատար էր նշանակվել Էլիզաբեթ Ռուդը։ Հիշեցնենք նաև, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնն էլ կզբաղեցնի Քրիստինա Քվինը, որը մինչ այդ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար էր։
14:44 - 26 հունվարի, 2023
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին առաջիկա օրերին կժամանի Մոսկվա |hetq.am|

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին առաջիկա օրերին կժամանի Մոսկվա |hetq.am|

hetq.am: Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին առաջիկա օրերին կժամանի Մոսկվա։ Այդ մասին լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը։ «Լին Թրեյսին վերջերս հաստատվել է այդ պաշտոնում։ Ինչքանով ես գիտեմ, դեսպանն անհամբերությամբ սպասում է, որ անցնի Մոսկվայում իր պարտականություններին։ Նա նախկինում աշխատել է Մոսկվայում առաքելության ղեկավարի տեղակալ։ Դա այն մարդն է, որը գիտի երկկողմ հարաբերությունները, հավանաբար, ամենալավը։ Մենք անհամբերությամբ սպասում ենք, որ դեսպանն անցնի իր պարտականություններին, քանի որ կարևոր է ունենալ դեսպաններ, որոնք ներկայացնում են ԱՄՆ-ը ուրիշ երկրներում։ Դա հատկապես կարևոր է Ռուսաստանի պարագայում, որտեղ մենք պահպանում ենք կապի ալիքներ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։ Փրայսը նաև կարևորել է Ռուսաստանի հետ նման կապի ալիքների պահպանումը, հատկապես լարվածության ժամանակ։  Շարունակությունը՝ hetq.am -ում
17:48 - 04 հունվարի, 2023
ԱՄՆ Սենատը Լին Թրեյսիին հաստատել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
 |hetq.am|

ԱՄՆ Սենատը Լին Թրեյսիին հաստատել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում |hetq.am|

hetq.am: ԱՄՆ Սենատը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը։ Նրա օգտին քվեարկել է 93 սենատոր, դեմ՝ 2-ը։ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ Թրեյսին ունի բավարար քաջություն «թշնամական կառավարության նկատմամբ իր պարտականությունները կատարելու և Կրեմլում Ամերիկան ներկայացնելու համար»։ Լին Թրեյսին 2019 թվականի փետրվարից մինչև 2022 թվականի վերջ զբաղեցնում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։ Նա դարձել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցրած առաջին ամերիկուհին։ Թրեյսին ավելի վաղ աշխատել է Մոսկվայում՝ սկզբում 1980-ական թվականներին վերջին, իսկ հետո արդեն 2014-2017 թվականներին՝ որպես դեսպան Ջոն Թեֆթի տեղակալ։ Նոր պաշտնում նա կփոխարինի Ջոն Սալիվանին, որն այդ պաշտոնը թողել է սեպտեմբերի 4-ին։ Դրանից հետո գործերի ժամանակավոր հավատարմատար էր նշանակվել Էլիզաբեթ Ռուդը։
16:18 - 22 դեկտեմբերի, 2022
ԱՄՆ-ն հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում. Լին Թրեյսիի հրաժեշտի ուղերձը

 |armenpress.am|

ԱՄՆ-ն հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում. Լին Թրեյսիի հրաժեշտի ուղերձը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ն հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում և կշարունակի աշխատել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ: Այս մասին վստահեցրել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հրաժեշտի իր տեսաուղերձում: «Արդեն 3 տարուց ավելի Հայաստանում եմ: Երկրի համար դժվարին ժամանակներ էին, չնայած անհերքելի մարտահրավերներին՝ ես լավատես եմ Հայաստանի ապագայի հանդեպ: Լավատեսությանս հիմքում ժողովուրդն է»,-նշել է Թրեյսին:  Նրան ոգեշնչում է հայ-ամերիկյան հարաբերությունների դրական ուղղվածությունը: Խոսնակ Նենսի Փելոսիի վերջին այցն ընդգծել է երկու երկրների գործընկերության դրական հետագիծն ու ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին: Նա 2021 թվականին նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ևս մեկ կարևոր իրադարձություն է համարել: «ԱՄՆ-ն հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում: Եվ մենք կշարունակենք աշխատել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ»,-նշել է Թրեյսին: Նա հիշեցրել է, որ համագործակցել են ՀՀ կառավարության հետ՝ պարեկային ծառայություն ներդնելու հարցում, որը կոչված է հնարավորինս արագ արձագանքելու քաղաքացիների կարիքներին, աջակցել են նաև Հայաստանում մեդիա ոլորտին:  Լին Թրեյսին ընդգծել է՝ Հայաստանը գեղեցիկ երկիր է՝ հարուստ մշակութային ժառանգությամբ՝ Սուրբ Հովհաննես եկեղեցուց մինչև Սանահինի վանք: Հպարտ է, որ կարողացել են նպաստել Հայաստանի եզակի ժառանգության պահպանությանը՝ դեսպանի Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցներով: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունն աշխատել է գյուղմթերք արտադրողների հետ՝ բարելավելու պարենային անվտանգությունը և աջակցել է բիզնեսին մարզերում տնտեսական զարգացում ապահովելու գործում: «Այս տարի մենք նշեցինք մեր երկու ժողովուրդների միջև գործընկերության 30-ամյակը, գործընկերություն, որն իր արտահայտությունն է գտել մեր կառավարությունների, բայց, որ ավելի կարևոր է՝ մեր ժողովուրդների հարաբերություններում: Հետ նայելով իմ պաշտոնավարման 3 տարիներին և անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանը՝ չեմ կարող չոգեշնչվել հայ ժողովրդի աննկուն տեսակով և չլցվել ապագայի հանդեպ մեծ հույսով: Այստեղից տանում եմ հիշողություններ, որոնք ընդմիշտ կապրեն իմ հոգում»,-եզրափակել է նա:
11:21 - 20 դեկտեմբերի, 2022
ԱՄՆ-ն առաջինն է արձագանքել միջանցքի արգելափակմանը. ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Թրեյսիին

ԱՄՆ-ն առաջինն է արձագանքել միջանցքի արգելափակմանը. ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Թրեյսիին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան, մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լին Թրեյսիին: Ինչպես հայտնում են ՀՀ ազգային ժողովից, արդյունավետ համագործակցությունը փաստող մտքերի փոխանակումից հետո Ալեն Սիմոնյանը նշել է, որ թեեւ դեսպանի դիվանագիտական առաքելությունը Հայաստանի համար ծանրագույն ժամանակաշրջանում էր, այնուամենայնիվ, պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջեւ հարաբերությունները հասել են ավելի բարձր մակարդակի: Նա հավելել է, որ հայ-ամերիկյան համագործակցության խորհրդարանական ձեւաչափը նոր նշաձող է սահմանել: Ալեն Սիմոնյանն ընդգծել է դեսպանի կատարած ծավալուն աշխատանքի կարեւորությունը դիվանագիտական եւ հանրային հարթակներում: «Շնորհակալ ենք Միացյալ Նահանգներին Լաչինի միջանցքի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ հասցեական արձագանքի համար: Նշեմ, որ Միացյալ Նահանգներն առաջինն է արձագանքել միջանցքի արգելափակմանը»,-շեշտել է Ալեն Սիմոնյանը: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը հաջողություններ է մաղթել Լին Թրեյսիին հետագա գործունեության ընթացքում՝ վստահություն հայտնելով, որ ցանկացած պարագայում դեսպանը կպահպանի բարեկամական կապերը Հայաստանի հետ:
14:30 - 16 դեկտեմբերի, 2022
Սուրեն Պապիկյանը Լին Թրեյսիին է ներկայացրել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակն ու դրա հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները․ ՊՆ

Սուրեն Պապիկյանը Լին Թրեյսիին է ներկայացրել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակն ու դրա հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները․ ՊՆ

Դեկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։    Պաշտպանության նախարարը դեսպանին է ներկայացրել ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով առաջնագծում ստեղծված իրադրությունը։   Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։   Սուրեն Պապիկյանը Լին Թրեյսիին ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումը և դրա հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները:   Ընդգծվել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:   Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Լին Թրեյսիի՝ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի առաքելության ընթացքում կատարած աշխատանքը և մաղթել նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ հետագա գործունեության մեջ։
17:10 - 15 դեկտեմբերի, 2022
Արմեն Գրիգորյանը Լին Թրեյսիին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների խորացման համար

Արմեն Գրիգորյանը Լին Թրեյսիին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների խորացման համար

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների խորացման և տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված անձնական ներդրման համար։ Արմեն Գրիգորյանը հաջողություններ է մաղթել Լին Թրեյսիին հետագա աշխատանքային գործունեության մեջ և վստահությամբ ընդգծել, որ դեսպանի պաշտոնավարման տարիներին ձևավորված կառուցողական փոխհարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ։ Տիկին դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել առաքելության ընթացքում ձևավորված փոխադարձ ջերմ և գործնական հարաբերությունների ու արդյունավետ աշխատանքի համար՝ մաղթելով Հայաստանին և հայ ժողովրդին խաղաղություն և բարեկեցություն։
18:17 - 07 դեկտեմբերի, 2022
ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լին Թրեյսին պարգևատրվել է ԱԳՆ պատվո մեդալով

ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լին Թրեյսին պարգևատրվել է ԱԳՆ պատվո մեդալով

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:    Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում առկա դրական դինամիկան, այդ թվում` ակտիվ քաղաքական երկխոսության առումով:   Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Թրեյսիին հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար և այդ կապակցությամբ պարգևատրել դեսպանին ՀՀ ԱԳՆ պատվո մեդալով:   Արարատ Միրզոյանը հաջողություններ է մաղթել Լին Թրեյսիին իր հետագա ծառայության մեջ:   Նշենք, որ Լին Թրեյսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի թեկնածուն է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Լին Թրեյսին արդեն աշխատել է Մոսկվայում 2014-ից 2017 թվականներին՝ որպես առաքելության ղեկավարի տեղակալ։ Նա խոսում է ռուսերեն, և եթե նշանակվի, կլինի Ռուսաստանում ԱՄՆ առաջին կին դեսպանը:   Միևնույն ժամանակ Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածու է Ք. Քվիենը։   
16:31 - 07 դեկտեմբերի, 2022
Հայ ժողովուրդը 2018 թ. անցկացրեց անկախությունից ի վեր ամենաազատ և ամենաարդար ընտրությունները. Թրեյսի
 |1lurer.am|

Հայ ժողովուրդը 2018 թ. անցկացրեց անկախությունից ի վեր ամենաազատ և ամենաարդար ընտրությունները. Թրեյսի |1lurer.am|

1lurer.am: Հայ ժողովուրդը 2018 թ. անցկացրեց անկախությունից ի վեր ամենաազատ և ամենաարդար ընտրությունները: Այս մասին ԱՄՆ Սենատում ելույթի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան, Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Լին Թրեյսին: «2020 թ. Հայաստանը բախվեց ամենամեծ փորձությանը, որին ժողովրդավարությունը կարող է դիմակայել, և դա պատերազմն էր: Եվ դրան հաջորդած ամռանը կրկին անցկացրեց ազատ և արդար ընտրություններ: Ինչպես հայերն իրենք ասացին ինձ, նրանք չեն ցանկանում հետքայլ անել, վերադարձնել կոռումպացված ղեկավարներին և ավելի լավ ապագայի են ձգտում»,- նշել է դիվանագետը: Անդրադառնալով Ռուսաստանին՝ Թրեյսին նշել է, որ վերջինիս հետ հարաբերություններում որոշ իրողություններ չեն բխում Հայաստանի կարիքներից: «Այժմ Հայաստանն ու ԱՄՆ-ը բավական կարևոր քննարկումներ են անցկացնում այն մասով, թե մենք ինչպես կարող ենք աջակցել Երևանին, որը շարունակաբար փնտրում է ավելի ժողովրդավարական և անվտանգ ապագա: Հայաստանի համար այժմ բազմաթիվ անվտանգային մարտահրավերներ կան: Եվ դրանցում Ռուսաստանի դերին մենք պետք է ուշադրություն դարձնենք»,- եզրափակել է Թրեյսին:
12:23 - 01 դեկտեմբերի, 2022