Վահագն Խաչատրյանը չարձագանքեց Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը

 |armenpress.am|
13:46 - 06 օգոստոսի, 2021

Վահագն Խաչատրյանը չարձագանքեց Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Վահագն Խաչատրյանը չի կարծում, թե իր նշանակումը շատ խիստ քաղաքական սկզբունքներից տարանջատվում է։

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Խաչատրյանը նշեց, որ մոտեցումների խնդիր է։

«Երկու ձևով են կառավարությունը կազմում՝ քաղաքական դեմքեր և զուտ մասնագիտական հատկանիշներից ելնելով։ Այս առումով չեմ կարծում, որ իմ նշանակումը շատ խիստ քաղաքական սկզբունքներից տարանջատվում է։ Իմ անձնական մոտեցումն է, որ նախարարը պետք է լինի լավ կառավարիչ»,- նշեց նա։

Հարցին, թե ինչ կպատասխանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որը ՀԱԿ-ից իշխանություն գնացած գործիչների մասին խոսելիս ասել էր, որ դա  առնետավազք է, Խաչատրյանն արձագանքեց․

«Չեմ պատասխանի, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանն է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել