armenpress.am: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր անդրադարձավ Panorama.am կայքի լուսանկարիչ Լիլիան Գալստյանի՝ Ազգային ժողովում գործունեությունը շարունակելու արգելքի դեպքին:
«Լիլիան Գալստյանին անձամբ եմ ճանաչում, շատ ցավում եմ իր հետ կապված միջադեպի առիթով: Նույնիսկ ամենապրոֆեսիոնալ լրագրողը, եթե կարգ է խախտում, պետք է ենթարկվի պատասխանատվության՝ անկախ նրանից, թե ինչ բարձր առաքելությամբ է մարդը գործում»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։
comment.count (0)