Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել  Սյունիքի, մասնավորապես` Սև լճի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
14:59 - 07 օգոստոսի, 2021

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի, մասնավորապես` Սև լճի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Օգոստոսի 7-ին, ժամը 11:40-ից 12:00, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել