Գևորգ Ալեքսանյանը հրաժարվում է միջազգային կարգի որակավորումից   |armenpress.am|
13:26 - 11 օգոստոսի, 2021

Գևորգ Ալեքսանյանը հրաժարվում է միջազգային կարգի որակավորումից |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու մարզիչ, միջազգային կարգի մրցավար Գևորգ Ալեքսանյանը կհրաժարվի միջազգային կարգի մրցավարության գրքույկից:

Lրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Ալեքսանյանը: «Այսքան տարի մրցավարությունից հետո որոշում եմ կայացրել, մրցավարական գրքույկը ետ վերադարձնել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային: Հրաժարվում եմ միջազգային կարգի մրցավարի կոչումից և այդ կարգի մրցավարական ղեկավարության հետ ճանապարհը շարունակելուց: Այս որոշումն իմն է, և ես դեռ չեմ քննարկել այն ֆեդերացիայի, ՀԱՕԿ-ի և նախարարության հետ»,- ասաց Ալեքսանյանը: Վերջինս նման կերպ իր բողոքի ձայնն է բարձրացնում Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու անդամների նկատմամբ անարդար մրցավարության դեմ:

Գևորգ Ալեքսանյանը միջազգային կարգի մրցավարի կոչումը ստացել է 1999 թվականին: Օլիմպիական խաղերից բացի Ալեքսանյանը դատել է մրցամարտեր աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել