Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց ընտրանիների կազմերը հայտնի են, որոնցով հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:
Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ը Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց թիմի կազմում կլինեն Ռաֆիկ Հարությունյանը, Կարեն Մարգարյանը (երկուսն էլ ՝ 81 կգ), Անդրանիկ Կարապետյանը, Վարդան Մանուկյանը (երկուսն էլ ՝ 89 կգ), Արա Աղանյանը, Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանը` 102 կգ, Արսեն Մարտիրոսյանը` 109 կգ, Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը (երկուսն էլ` + 109 կգ): Այս առաջնությանը չի մասնակցի Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը:
Կանանց թիմում ընդգրկված են Իզաբելա Յայլյանը` 55 կգ, Տաթև Հակոբյանը՝ 76 կգ, Հռիփսիմե Խուրշուդյանը՝ 87 կգ:
comment.count (0)