Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավարությանն է հանձնվել ցամաքային ինքնագնաց հետախուզական թեթև, միջին և ծանր հեռակառավարվող մեքենաների նախատիպերը։
Մինչև ընթացիկ տարվա հուլիսը նախատեսվում է այդ մեքենաները դնել սերիական արտադրության։ Դրանք օգտագործվելու են միայն հետախուզական նպատակներով, ինչպես ցերակային, այնպես էլ գիշերային ժամերին։
Թեթև մեքենաների քաշը չի գերազանցում 1 կգ-ը։ Միջին քաշ ունեցող մեքենաների կշիռը կազմելու է 3կգ, իսկ ծանրերինը՝ մինչև 6կգ։
Մեքենաների վրա տեղադրվելու են ցածր ձայն ունեցող շարժիչներ։ Դրանք հիմնականում օգտագործվելու են քարանձավներում, բնակելի շենքերում։
comment.count (0)