Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հեռանալն Աֆղանստանից թույլ կտա խաղաղության հասնել այդ երկրում |armenpress.am|
16:55 - 16 օգոստոսի, 2021

Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հեռանալն Աֆղանստանից թույլ կտա խաղաղության հասնել այդ երկրում |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի պարտությունն Աֆղանստանում եւ ամերիկյան զորքերի հեռանալն այդ երկրից հնարավորություն են ընձեռում հասնելու կայուն խաղաղության աֆղանական տարածքում: Օգոստոսի 16-ին այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին:

«ԱՄՆ-ի ռազմական պարտությունը եւ հեռանալն Աֆղանստանից հնարավորություն են ընձեռում կյանքի, անվտանգության վերականգնման եւ կայուն խաղաղության հասատման համար այդ երկրում»,- մեջբերում Է նրա խոսքը Mehr գործակալությունը: Նախագահի խոսքով՝ «Թեհրանը ջանքեր կգործադրի կայունության հաստատման համար, որն Աֆղանստանի առաջնահերթ պահանջն Է»:

«Որպես եղբայրական հարեւան երկիր բոլոր խմբերին հրավիրում ենք հասնելու ազգային հաշտության»,- ասել Է նա: «Թալիբան» արմատական շարժման զինյալներն, ըստ Al Arabiya հեռուստաալիքի հաղորդումների՝ օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ սկսել են զբաղեցնել կառավարական ուժերի լքած պետական հիմանարկությունները: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել Է երկրից: Ավելի ուշ թալիբները հայտարարել են Աֆղանստանի մայրաքաղաքի բոլոր շրջանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել